Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
Ընդգծված ածականի փոխարեն գրիր հոմանիշ ածականը:
Աղթամար կղզին, որը հայտնի է նախկին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչագույն կղզին, վիթխարի կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու հսկայական գլուխը դեպի վեր երկարած:
Հայաստան աշխարհը հայտնի է իր հինավուրց ու հիասքանչ վայրերով:
Պատանին տրտմալի հայացքը լեռնային գետակի հստակ ջրերին ուղղեց:
Այգաբացին լսվում էր թռչունների հեզ դայլայլը:
Գիշերն իր խավար թևերն է փռել:
Աշխույժ մի աղջիկ է ընկերուհիս: