Բնագիտություն 6-րդ դասարան

Ամփոփիչ աշխատանք

Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։

Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը
Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Ինչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը
Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից, տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից, ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:

Ինչ է հյուսվածքը
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:

Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը
Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։

Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք
Շարակցական, էպիթելային, մկանային, նյարդային։

Ե՞րբ է լույսը բեկվում:
Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ լույսը
բեկվում է և անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը ։ Իսկ անդրադարձման ժամանակ մարմինները լույսի աղբյուրներից իրենց վրա ընկած լույսն անդրադարձնում են:

Ի՞նչ է ոսպնյակը:
Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:
Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:

Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետ:
Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։
Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ։

Նշի՛ր հայելիների տեսակները
Հարթ, ուռուցիկ և գոգավոր:

Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Որո՞նք են արմատի գործառույթները:
Սննդառությունը, սնջառություննը, աճն ու զարգացումը, ինջպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը։

Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
Ցողուն, ուղղաձիգ, ֆոտոսինթեզ, տերև։

Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:
Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:
Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Оставьте комментарий