Բնագիտություն 6-րդ դասարան

Ծաղկավոր բույսերի օրգանները, արմատ, ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Բույսերի թագավորությունում ընդգրկված են 320000 տեսակի բույս:

Դրանցից 280000-ը տարբերվում են նրանով, որ ունեն ծաղիկ:

Ծաղիկներով բույսերը կոչվում են ծաղկավոր կամ ծածկասերմ:

Ծաղկավոր բույսը կազմված է հետևյալ հիմնական խումբ օրգան համակարգերից.

• Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

• Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Դրանք էլ կազմված են օրգաններից.

1. Վեգետատիվ են`

• ցողունը

• տերևը

• արմատը

2. Գեներատիվ են`

• ծաղիկը

• պտուղը

• սերմը

Բույսի օրգաններից է արմատը:

Խոտերը, խոտաբույսերը, թփերը, ծառերը անհնար է պատկերացնել առանց արմատների: Բույսն արմատներով ամրանում է հողում: Նրա շնորհիվ բույսը ողջ կյանքի ընթացքում ամուր կանգնած է իր տեղում:

Հատկապես խոր թափանցում են հողի մեջ ծառերի և թփերի արմատները, հասնում մեծ չափերի և ամուր պահում ծառի ծանր բունն ու տերևներով ճյուղերը:

Արմատն ունի կարևոր գործառույթներ`

• արմատը բույսը ամրացնում է հողին,

• արմատով բույսը հողից կլանում է ջուր և նրանում լուծված նյութեր,

• արմատի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Արմատները կարող են առաջանալ տարբեր կերպ.

1. Գլխավոր արմատը աճում է սերմի սաղմնային արմատիկից:

2. Հավելյալ արմատները աճում են բույսի այլ օրգաններից:

3. Կողմնային արմատները աճում են գլխավոր և հավելյալ արմատներից:

Ցանկացած բույս ունի արմատների այս տեսակներից: Դրանք քանակությամբ բազմաթիվ են և միասին հողում կազմում են արմատային համակարգ:

Գոյություն ունի երկու տիպի արմատային համակարգ.

1. Առանցքային

Այս դեպքում լավ զարգացած ու նկատելի է գլխավոր արմատը: Այն հաստ է, երկար, ամուր և առանցքի պես ամրացած է հողում: Նրանից աճում են մնացյալ թույլ զարգացած արմատները:

Այդպիսի արմատային համակարգ ունեն թրթնջուկըլոբինարևածաղիկըգազարը:

2. Փնջաձև

Գլխավոր արմատը փնջով աճող արմատների մեջ աննկատելի է: Դրա փոխարեն մեծ թիվ են կազմում կողքային և հավելյալ արմատները: Դրանք բոլորը աճում են խրձով և միասին բույսն ամրացնում հողին:

Այդպիսի արմատային համակարգ ունեն ցորենըգարինեգիպտացորենըսոխըսխտորը:

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը:
Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:

Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ:

Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ:

Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ.

1. Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:

Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն:

2. Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:

Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ:

Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:

Մի շարք բույսերի, օրինակ թարխունիիմբիրիկարտոֆիլիսոխիսխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:Ընձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:

Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:

Օրինակ

Տերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:

Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի:

Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը):

Որոշ բույսեր ունեն` սողացողփաթաթվողմագլցող և այլ տեսակի ցողուններ:

Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:

Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):

Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Պատասխանել հարցերին

Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Վեգետատիվ կամ մարմնական: Ապահովում է բույսի գոյությունը` աճը, զարգացումը, սնուցումը, պաշտպանությունը, նյութափոխանակությունը:

Որո՞նք են գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:

Գեներատիվ կամ սեռական:Ապահովում է բույսի սեռական բազմացումը` սեռական բջիջների միաձուլումը, պտուղների առաջացումը, սերմերի տարածումը:

Որո՞նք են արմատի գործառույթները:

Սննդառությունը, սնջառություննը, աճն ու զարգացումը, ինջպես նաև անհրաժեշտ նյութերի տեղափոխությունը։

Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:

Ցողունը, ուղղաձիգ, ֆոտոսինթեզը, տերևը,

Ի՞նչ է ընձյուը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Բույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:

Ի՞նչ նշանակությւն ունեն տերևները:

Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում:

Оставьте комментарий