Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 10.04.2023

Երկուշաբթի ( 10.04.2023թ)

1.Տեքստը պատմի՛ր՝ 
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Оставьте комментарий