Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
5. Ի՞նչ է հյուսվածքը։
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։
7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Շարակցական, էպիթելային, մկանային, նյարդային։
8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական հյուսվածքը։