Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։
2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։
Բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերն են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
Բջջաթաղանթը սահմանազատում է բջջին շրջակա միջավայրից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
5. Ի՞նչ է հյուսվածքը։
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը։
Բուսական հյուսվածքները լինում են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող, մեխանիկական։
7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։
Շարակցական, էպիթելային, մկանային, նյարդային։
8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։
Մեխանիկական հյուսվածքը։
День: 11 апреля 2023
Մայրենի 11.04.2023
Երեքշաբթի ( 11.04.2023թ)
1.Ընդգծիր այն բառերը, որոնցում կա
Առ- նախածանցը:
Առաջ, առմիշտ, առվակ, առկայծել, առէջ, առնետ, առավոտ:
Ապ- նախածանցը:
Ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:
2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
ա) Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ։
բ) Լուսաբաց, արշալույս, լուսադեմ, լուսածագ, արևածագ, առավոտ:
3.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
Ն, կ, ր, յ:
Բունն
Սարն
Թուրն
Հունն
Վրան
Բացն
Կամ
Պատն
5.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:
Սնունդ — ծնունդ
դանակ — բանակ
պարտեզ — քարտեզ
բերք — հերք
զատիկ — տատիկ, մատիկ
բառարան — վառառան
բռնակ — դռնակ
կատակ — հատակ
բյուր — հույր, քույր
ձագ — թագ
մանր — ծանր
մարագ — ճարագ, կարագ
դարձ — բարձ, վարձ
ավագ — նվագ
թախտ — բախտ
կառք — փառք
հարթ — կարթ
լրագիր — ծրագիր
հերթ — թերթ
լույս — հույս
ձյութ — հյութ
ճեղք — մեղք
շռայլ — մռայլ
նյարդ — լյարդ
նուրբ — սուրբ
թափոր — սափոր
մահակ — դահակ
ջութակ — թութակ
Մայրենի 10.04.2023
Երկուշաբթի ( 10.04.2023թ)
1.Տեքստը պատմի՛ր՝
ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից
բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից
գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)
Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:
2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:
Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:
Դաս 5
Առաջադրանքներ (դասարանում)
1) Մի երևակայական երկրում գիտեն գրել միայն 2 և 8 թվանշանները։ Քանի՞ միանիշ, երկնիշ և եռանիշ բնական թվեր կարող են գրվել այդ երկրում։
2, 8,
28, 82, 22, 88,
222, 888, 288, 282, 828, 882, 822, 228.
2) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք թվաբանական գործողությունների նշաններից մեկը ( + , – , ⋅ , ։ ), որպեսզի ստացվի հավասարություն.
ա) 5 + 2 = 49 : 7, գ) 6 + 7 = 24 – 11, ե) 18 – 10 = 2 x 4,
բ) 30 – 25 = 20 : 4, դ) 7 x 5 = 80 – 45, զ) 55 – 11 = 44 + 0։
3) Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գ–ով ավելի է, քան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։
3x+x+500=1300
4x=800
X=200 (բաժակ)
200+500=700 (թեյաման)
4) Հետևյալ թվերից յուրաքանչյուրը մեծացրե՛ք 10 անգամ.
ա) 7,02 = 70,2
բ) 83,204 = 832,04
գ) 20 = 200
դ) 0,008 = 0,08
Դաս 4
Առաջադրանքներ(դասարանում)
1) Կատարե՛ք բազմապատկում.
ա) 65,103 ⋅ 10=651,03
բ) 0,329 ⋅ 1000=329
գ) 7,393 ⋅ 10000=73930
դ) 0,999 ⋅ 100=99,9
ե) –59,32 ⋅ 10=-593,2
զ) –0,00018 ⋅ 100=-0,018
2) Ճի՞շտ է, որ`
ա) 75,30 = 75,3 Ճիշտ է
գ) 96 = 96,0 Ճիշտ է
ե) 40,3 = 40,300 Ճիշտ է
բ) 1,64 = 1,6400 Ճիշտ է
դ) 10,08 = 10,8 Սխալ է
զ) 17 = 170 Սխալ է
3) Կատարե՛ք բաժանում.
ա) 35,707 ։ 10=3,5707
դ) 2 ։ 10=0,2
է) –300 ։ 10000=-0,03
բ) 0,98 ։ 100=0,0098
ե) 673,1 ։ 1000=0,6731
ը) –0,06 ։ 10=-0,006
գ) 1,765 ։ 1000=0,001765
զ) 829 ։ 100=8,29
թ) 12,25 ։ 100=0,1225
4) Գործվածքի 1 մետրն արժե 8,5 հազար դրամ: Ի՞նչ կարժենա այդ գործվածքի 10 մետրը:
Լուծում՝ 8,5000×10=85 հազար դրամ
Լրացուցիչ(տանը)
5) Լուծե՛ք հավասարումը.
ա) 14,32 ⋅ 10 = 143,2,
գ) 503 = 50,3 ⋅ 10
ե) 80,45 : 10 = 8,045
բ) 0,4 ⋅ 100 = 40
դ) 2,7 = 270 : 100
զ) 11,03 = 110,3 : 10
6) Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.
ա) 81,2 = 8120 բ) 0,1 = 10 գ) 0,002 = 0,2 դ) 125,1 = 12510 ե) 6,29 = 629
7) Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ փոքր է տրված թվից.
ա) 36,62 = 0,3662 բ) 81,543 = 0,81543 գ) 1,7 = 0,017 դ) 22,44 = 0,2244 ե) 0,003 = 0,00003
8) 100 կգ կոնֆետի համար վճարել են 72,5 հազար դրամ: Ի՞նչ արժե
այդ կոնֆետի 1 կիլոգրամը:
Լուծում՝ 72,5000×100=7250 հազար դրամ
Պատմություն, Մեծ Հայքի թագավորությունը Արտավազդ 2-րդ օրոք, Պատմություն
Կատարել առաջադրանքները՝
- Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։
- Ք․ա 53 թ․ Կրասոս զորավարը սկսեց իր արշավանքը Պարթևստանի դեմ։ Արտավազդ II (Ք․ ա․ 55-34) չօգնեց Կրասւսին, որովհետև նա իր խոստումները։ Գարնանը Խառանի ճակատամարտում Կրասոսը պարտվեց ու սպանվեց։ Դրանից հետո Արտավազդ II-ի ու Օրոդես II-ի միջև բարեկամության դաշինք կնքվեց։ Ամուսնացան պարթև արքայազն Բակուրն ու Արտավազդ II-ի քույրը։
- Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։
- Անտոնիոսը 100000 զորքով արշավեց։ Արտավազդ II-ը օգնեց, զորք տրամադրեց, թույլատրեց Հայաստանով անցնեն։ Ք․ա․ 36 պարտություն կրեց, կորցրեց 44000 զինվոր։ Անտոնիոսը պարտության մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա։ Ք․ա․34 թ․ հարձակվում է Հայաստանի վրա։ Հայոց արքան գնաց բանակցելու։ Նրան ձերբակալեցին, ընտանիքի հետ տարան Եգիպտոս։ Ք․ա․ 31թ․ Արտավազդ II-ին ու թագուհուն մահապատժի ենթարկեցին։
- Ինչո՞վ է նշանավորվել Արտաշես 2-րդի կառավարումը։
- Ք․ա․ 30թ․ Արտաշես II-ը(Ք․ա․ 30-20թթ․) իր զորքւվ վերադարձավ Պարթևստանից, ազատագրեց Հայաստանը։ Ջախջախեց Ատրպատականի արքային ու Ատրպատականը միացրեց Հայաստանին։ Արտաշես II-ը հզորացրեց երկիրը, հատեց դրամներ <<Արքայից արքա>> տիտղոսով։
- Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։
- Արտավազդը հորինում էր ողբերգություններ և գրում ճառեր ու պատմական երկասիրություններ։