Առաջադրանքներ (դասարանում)
1) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ +
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ —
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ —
դ) Ծառերը ծաղկում են գարնանը։ +
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ +
2) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ +
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ —
գ) Ապրիլին ձյուն է եկել։ —
դ) Լիճը թռել է տիեզերք։ —
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ +
3) Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ՝ հեծանիվով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ՝ 5 թիվը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ՝ ուշացել է դասից։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ՝ արևոտ եղանակ է լինելու։
4) Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան է ժամանել ժամանակին։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին։
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը։
Լրացուցիչ(տանը)
5) Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
բ) Քարը փետուրից թեթև է։
գ) Շենքը զուգահեռանիստի ձև ունի։
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։
ե) Նարդի խաղում են չորսով։
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։
6) Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ։
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է և շքեղ։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել։
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է Երևան և ժամանել ժամը 17-ին։