Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 15.02.2023

«ՀԻՆ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ»

Կանաչ, վիթխարի ընկուզենու տակ,
Իրենց հասակի կարգով, ծալպատակ,
Միասին բազմած,
Մի շըրջան կազմած,

Քեֆ էին անում
Եվ ուրախանում
Մեր հըսկա պապերն ու մեր հայրերը՝
Գյուղի տերերը։

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր,
Նըրանց առաջին գըլխաբաց կանգնած,
Ձեռքներըս խոնարհ սըրտներիս դըրած,
Զի՜լ, ուժեղ ձայնով նըրանց ըսպասում―
Տաղ էինք ասում։

Երբ զըվարթաձայն մեր երգը լըռեց,
Մըռայլ թամադեն բեխերն ոլորեց,
Նըրա հետ վերցրին լիք բաժակները
Բոլոր մեծերը
Ու մեզ օրհնեցին. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,

Բայց մեզ պես չապրեք…»

Ժամանակ անցավ, նրանք էլ անցան,
Զըվարթ երգերըս վըշտալի դարձան.
Ու ես հիշեցի մեր օրը լալիս,
Թե մեզ օրհնելիս

Ինչու ասացին. — «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

Խաղաղությո՜ւն ձեզ, մեր անբա՛խտ պապեր,
Ձեզ տանջող ցավը մե՛զ էլ է պատել։
Այժըմ, տըխրության թե քեֆի ժամին,

Մենք էլ՝ օրհնելիս մեր զավակներին՝
Ձեր խոսքն ենք ասում. ― «Ապրե՛ք, երեխե՛ք,
Բայց մեզ պես չապրեք…»

1887

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Գեղջուկ-գյուղացի
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիրթե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Հովհանեսը և իր ընկերները շրջան էին կազմում և զվարճանում էին: Նրանց պապերը գյուղի տերրերն էին։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիրթե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրինինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանըինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Նման եմ հայրիկիս բնավորությամբ և տեսքով, բայց ավելի շատ բնավորությամբ նման եմ մայրիկիս։ Դպրոցական վաղ տարիներս շատ պարզ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ իմ դասընկերներից մենակ ես էի, որ սեպտեմբերի 1-ին ոչ մի բան չեի հասկանում: Մինչև մյուս երեխաները ծանոթանում էին դասատուների հետ, ես ծնողիցս հեռու չէի գնում, քանի որ չգիտեի ինչ անել։

Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ինքնուրույն աշխատանք

1. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89,  կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
73
2. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ 
Գտե՛ք Նարեի մտապաhված թիվը։
112
3.Գրադարակից հանեցին նախ 8 գիրքապա՝16 գիրքԵրբ դրանից հետո եղած գրքերին ավելացրին ևս 15 գիրքգրքերի քանակը դարձավ 43: Սկզբում քանի՞ գիրք կար գրադարակում
52
4.Ո՞ր թիվն է մտապահել Գագիկըեթե նրա մտապահած թիվը կրկնապատկենքարդյունքը փոքրացնենք նախ 1-ովհետո  2018-ովապա կստանանք 2019։
4038
5.Մեծ ուղղանկյունը կազմված է տասնմեկ միանման ուղղանկյուններիցորոնց երկար կողմը 7 սմ էՈրքա՞ն է մեծ ուղղանկյան պարագիծը:

English 6-th grade

English 02.15.2023

Complete the sentences in simple past tense.
I brushed my teeth.
Tom played tennis with his friends.
They studied for their exam.
Susan talked to me quietly.
Thomas helped me with my homework.
Daniel washed his car.
The baby cried a lot.
The man walked so fast.
E) Complete the questions and answers with the correct words.
1
A: Would you like a salad?
B: Yes, I would.

2
Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?

3
A: Would you like some olives?
B: No, I wouldn’t.
D) Read and listen to the dialogue. What does the man want to eat?
Woman: Ok, let’s have lunch. Would you like a salad?
Man: Yes please, that’s a good idea.
Woman: Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?
Man: Yes please, and I’d like some potatoes if there are any.
Woman: Yes there are! I’ve got 5 kg of potatoes in the cupboard. And would you like some olives too?
Man: No thanks, I don’t like olives!
Woman: Okay, and then for dessert—some fruit would you like some strawberries and cherries?
Man: Yes, that sounds great!

Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 02.14.2023

«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։

Գրիր քեզ դուր եկած հատվածը։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-ժրան
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հուաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

Պատմություն

Պատմություն 02.15.2023

1.Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնումև ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
Տիգրան Մեծի բանակի թիվը 300 հազար էր։
2.Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
Ուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով, այգիներով և որսատեղիներով Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթ խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։
3.Ինչպե՞ս սկսվեց հայհռոմեական պատերազմը։
4.Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
5.Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրադատի և Տիգրանիդեմ պատերազմին։

Բնագիտություն 6-րդ դասարան

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է: Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են: Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները: Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:

Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը:
3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական
4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում:

Պատմություն

Տիգրան 2-րդ մեծի տերության ստեղծումը և ընդլայնումը

Հարցեր և առաջադրանքներ

1․ Տիգրան Մեծը ինչո՞ւ չգրավեց Փոքր Հայքը։

2․ Ե՞րբ կնքվեց հայ-պոնտական դաշինքը։
Քրիստոսից առաջ 94 թվականին:
3․ Տիգրան Մեծն ու Միհրդատ Եվպատորը ի՞նչ էին պայմանավորվել Կապադովկիայի վերաբերյալ։
Ք.ա. 94 թ. դաշինք կնքեցին Տիգրան մեծը և ՄիհրդատԵվպատորը: Այն ամրապնդում է Տիգրան II-ի և Միհրդատ Եվպատորի դուստր Կլեոպատրայի ամուսնությամբ:
4․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական պայմանագիրը։

5․ Տիգրան Մեծը ինչպե՞ս բազմեց Սելևկյան գահին։

6․Միջերկրական ծովի ափին Տիգրան Մեծը ի՞նչ տարածքներ գրավեց։
Տիգրան Մեծը միջերկրական ծովի ափին գրավեց Կոմագենեն, Կիլիկիան, Փյունիկիան։

English 6-th grade

Check your progress

1. Write in the past tense

I heard a new song on the radio.

I read three books last week.

They spoke french to the waitress.

He understood during the class, but now he doesn’t understand.

I forgot to buy some milk.

She had a baby in June.

You lost your keys last week.

2.

1.- Are these the pencils you want ?

2.- Whales are the biggest animals in in the world.

3.- I’ve got a dog and two stupid cats. The dog is very old.

4.- I saw an insect flying in my room.The insect was a mosquito.

5.- Europe is a continent and Mallorca is an island.

6.- For breakfast I had an egg and and toast.The egg was very tasty.

7.- This is an ugly house. I think it is the ugliest house in Spain.

8.- The word ‘water’ is an uncountable noun.

9.- Please, don’t tell me the story of your life!

10.- My mother is a nurse and my father is an English teacher.

3.Plurals (irregular)

type the plurals in the boxes for the words below.

1. Man — men

2. Child — children

3. Tooth — teeth

4. Woman — women

5. Fish — fishes

6. Foot — feet

7. Person — people

8. Sheep — sheeps

9. Mouse — mice