Complete the sentences in simple past tense.
I brushed my teeth.
Tom played tennis with his friends.
They studied for their exam.
Susan talked to me quietly.
Thomas helped me with my homework.
Daniel washed his car.
The baby cried a lot.
The man walked so fast.
E) Complete the questions and answers with the correct words.
1
A: Would you like a salad?
B: Yes, I would.
2
Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?
3
A: Would you like some olives?
B: No, I wouldn’t.
D) Read and listen to the dialogue. What does the man want to eat?
Woman: Ok, let’s have lunch. Would you like a salad?
Man: Yes please, that’s a good idea.
Woman: Would you like some cheese, tomatoes, lettuce and cucumber?
Man: Yes please, and I’d like some potatoes if there are any.
Woman: Yes there are! I’ve got 5 kg of potatoes in the cupboard. And would you like some olives too?
Man: No thanks, I don’t like olives!
Woman: Okay, and then for dessert—some fruit would you like some strawberries and cherries?
Man: Yes, that sounds great!
День: 14 февраля 2023
Մայրենի 02.14.2023
«Թմկաբերդի առումը» պոեմը կարդա , փորձիր հասկանալ ու բացատրել պոեմի միտքն ու բովանադակությունը։
Գրիր քեզ դուր եկած հատվածը։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
մշակ-մաշկ
ափսե-փեսա
ժանր-ժրան
վիճակ-կավիճ
գավառ-ագռավ
վտակ-կտավ
մկրատ-մտրակ
պարկ-կարպ
վկա-կավ
Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:
հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հուաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա
Պատմություն 02.15.2023
1.Տիգրան Մեծի տերության սահմանները որտե՞ղ էին հասնում, և ինչքա՞ն էր Տիգրանի բանակի թիվը։
Տիգրան Մեծի բանակի թիվը 300 հազար էր։
2.Ի՞նչ գիտեք Տիգրանակերտ մայրաքաղաքի մասին։
Ուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով, այգիներով և որսատեղիներով Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթ խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։
3.Ինչպե՞ս սկսվեց հայ–հռոմեական պատերազմը։
4.Ինչո՞ւ պաշտոնազրկվեց Լուկուլլոսը։
5.Ներկայացրե՛ք Արտաշատի պայմանագիրը։
Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրադատի և Տիգրանիդեմ պատերազմին։
Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան
Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է: Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանից, բարակ խողովակից և սանդղակից:
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են: Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:
Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:
Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները: Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.
Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:
Օրինակ
Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.
Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:
Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:
1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:
2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:
3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:
4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը: Տաք վառարանի մասին ասում են,որ այն ունի բարձր ջերմաստիճան,իսկ սառույցի կտորի մասին` որ այն ունի ցածր ջերմաստիճան։Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։
Պատասխանել հարցերին
1.Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։
Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:
2.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:
Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը:
3.Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական
4.Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։
Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել: Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: