Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 30․01․2023

1. Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:
Ա. Արդար, դրդել, զվարդ (զվարթ), արդյոք , որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արդնանալ (արթնալալ), վաղորդյան, շքերդ (շքերթ), օրիորդ :
Բ. Ընդամենը, խնդիր, շանդահարել (շանթահարել), ընդունել, կենդանի, ընդհանուր, դադար, օդանցք, անօդևան (անօթևան), բացօդյա (բացօթյա) — երկու տարբերակներն էլ կիրառվում են
2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:
Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:
Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:
Որովհետև Բ խմբի բառերը գրվում են «ան» նախածանցով։
3. Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման ընկնում էր (գահավիժում էր) ցած:

Բայց բեդվինները հիացել էին (սքանչացել էին)։

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում (դեգերում են) ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից (անընդհատ) փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ երևա (հայտնվի)։

Ջրի ամենափոքրիկ շիթերից (կաթիլ) անգամ հողի վրա բոցկլտում են (վառվռում են) 
խոտի վառ կանաչ (զմրուխտ) կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը (վայրը):  

Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, (անցնելու) որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները ուղղակի (պարզապես) չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա: (կտրվի)

4. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
Գոտեմարտիկ-ըմբիշ
Բերկրանք-հրճվանք
կողով-զամբյուղ
ատելություն-հակակրանք
ուժ-զորություն
երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
թագավոր-գահակալ
անուրջ-երազանք
դրախտ-եդեմ
երեկո-մթնշաղ
հարգանք-ակնածանք

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
ապերախտ-երախտամոռ
երկչոտ-անհամարձակ
դյութական-կախարդական
խարտյաշ-ոսկեգույն
արդարացի-շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
կարեկցանք-խիղճ
դեզ-կույտ
խանդավառություն-եռանդ
իրիկնամուտ-վերջալույս
պատնեշ-պարիսպ

ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
համեստ-խոնարհ
կայուն-ամուր
հիասքանչ-զմայլելի
անմիտ-ապուշ
մռայլ-խոժոռ
5. Ստեղծագործական աշխատանք
Առաջին ձյունը
Ձյան փաթիլի պատմությունը
Ձյունը իր երգն է երգում


Առաջին Ձյունը
Էլմիրան երազում էր հայտնվել Թայլանդում, ավելի ճիշտ Բանգքոկում։ Նա փոքրուց հետաքրքրվում էր այդ երկրով, սովորում էր լեզուն և ուսումնասիրում հին ավանդույթները։ Էլմիրան հասկանում էր, որ հիմա նա հնարավորություն չունի այդ երազանքը իրականացնել, քանի որ ձմեռ է, օդանավակայանը չեղարկել էր բոլոր չվերթները։

Оставьте комментарий