Ձմեռային ճամբար·Իմ մասին

Իմ մասին🍷

Ես Արփի Փիրումյանն եմ, սովորում ես 6-4 դասարանսւմ, տասներկու տարեկան։ Հոբբիներս են՝ նկարել, կավից ծեփել, կարդալ, ստեղծագործել, լեզուներ սովորել։ Նաև պլանավորում եմ սովորել գործել և գնալ նետածգության։ Ինչքան ես ինձ գիտեմ, ես բավականին վատ բնավորություն ունեմ։ Շատ քիչ մարդ կա, որոնց հետ ես ազատ ու լավ շբվում եմ։ Ատում եմ, երբ հյուրեր են գալիս, ինձ նրանց հետ ուղղակի անհարմար է։ Նախընտրում եմ սարսափ ֆիլմեր։ Չգիտեմ ինչու, ուղղակի ուրիշ ֆիլմերը ինձ հետաքրքիր չեն։ Տեսքով ես միջին հասակով աղջիկ եմ, կարճ մուգ մազերով։