Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի 22.11.2022

« Գյուղացին ու իր որդիները. »
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք
Ինչ է սովորեցնում առակը:
Սովորեցնում է, որ ամեն բան չի, որ փողով ավելի հաճելի է: Երկու տղաները փոխանակ գտնեին ոսկի, փորեցին ամբողջ հողամասը և այգին առատ բերք տվեց:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
Առաջադրանք
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Ծառերը իմանալով՝ ես հասկանում եմ համբերության իմաստը, դա հասկացա առակի։
Այս առակը ագահության մասին է:


Оставьте комментарий