Առաջադրանքներ (դասարանում)
1) Կոորդինատների սկզբից ի՞նչ հեռավորության վրա են գտնվում A(+5), B (–9), C (+2), D (–20) կետերը։
A=5 միավոր դեպի աջ
B=9 միավոր դեպի ձախ
C=2 միավոր դեպի աջ
D=20 միավոր դեպի ձախ
2) Գտե՛ք հետեւյալ թվերի բացարձակ արժեքները.
– 10, + 1, – 3, + 12, + 18, 0, – 19, – 100։
|-10|=10
|+1|=1
|-3|=3
|+12|=12
|+18|=18
|0|=0
|-19|=19
|-100|=100
3)Հաշվե՛ք |*| : 5 + 11 արտահայտության արժեքները` աստղանիշի փոխարեն տեղադրելով հետեւյալ թվերը.
0, – 15, – 45, 10, – 30։
1) |0| : 5 + 11 = 0 : 5 + 11 = 0 + 11 = 11
2) |-15| : 5 + 11 = 15 : 5 + 11 = 3 + 11 = 14
3) |-45| : 5 + 11 = 45 : 5 + 11 = 9 + 11 = 20
4) |10| : 5 + 11 = 10 : 5 + 11 = 2 + 11 = 13
5) |-30| : 5 + 11 = 30 : 5 + 11 = 6 + 11 = 17
4) Հաշվե՛ք
ա) |–6| + |4| = 6 + 4 = 10
բ) |–50| + |–4| = 50 + 4 = 54
գ) |–18| x |–21| = 18 x 21 = 378
դ) |21| – |6| = 21 — 6 = 15
ե) |31| + |27| = 31 + 27 = 58
զ) |44| : |– 4| = 44 : 4 = 11
է) |–3| – |–1| = 3 — 1 = 2
ը) |15| x |–12| = 15 x 12 = 180
թ) |–210| : |–15| = 210 : 15 = 14
Առաջադրանքներ (տանը)
5) Եթե դրական ամբողջ թվի բացարձակ արժեքը հավասար է 9-ի, ինչի՞ է հավասար նրա հակադիր թվի բացարձակ արժեքը։
9
6) Երկու թվերից ընտրե՛ք այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելիմեծ է.
ա) –7 և 11
11
բ) –6 և –5
-6
գ) –31 և –50
-50
դ) 9 և 8
9
ե) 0 և –3
-3
զ) 17 և 0
17
7) Համեմատե՛ք թվերը.
ա) –8 և 7
-8 < 7
բ) –9 և –11
-9 > -11
գ) 3 և –13
3 > -13
դ) 0 և –4
0 > -4
ե) –7 և –17
-7 < -17
զ) 1 և –8
1 < -8
8) Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների աճման կարգով.
– 18, 0, 29, 3, – 4, – 17, – 5, 39։
0, 3, 4, 5, 17, 18, 29, 39
9) Թվերը դասավորե՛ք նվազման կարգով.
50, – 37, 88, 29, – 67, – 33, – 18։
88, 50, 29, -18, -33, -37, -67
10) 41, – 43, – 49, 42, – 47, – 44, – 50 թվերի մեջ գտե՛ք ամենափոքր բացարձակ արժեքն ունեցողը։
-50
День: 8 ноября 2022
Համո Սահյան«Անտառում»
Համո Սահյան
«Անտառում»
Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում.
Օրոր էր ասում աշունն անտառին.
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքա՜ն
Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….
Իրար փաթաթված ստվեր ու կածան,
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։
Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը, մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային
Եվ արձագանքներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում։
Վերը նշված բանաստեղծությունը՝ կարդա՛ լ, կատարե՛ լ բառային աշխատանք և սովորե՛ լ բերանացի։ Չափածո բանաստեղծությունը շարադրել արձակ ստեղծագործության տեքստի տեսքով։
Հարցեր և առաջադրանքներ
1.Դուրս գրե՛ք անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրե՛ ք։
Ես անծանոթ բառեր չունեմ։
2.Ընտրե՛ք ձեզ դուր եկած փոքրիկ հատվածը պատմվածքում և դուրս գրեք գոյականները։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառապահ, տնակ, խարույկ, ծուխ, եղևնի, սոճի
3.Բնութագրե՛լ ՝ Արամին կերպարը,
Ստախոս, բարի
4.ա) մեղադրիր, բ) արդարացրու ,գ) բնութագրիր՝ Մուրադին,
Մեղադրել-Քո պատճառով նկարը փչացավ
Արդարացնել-Ես հավանեցի, որ նա դեմ գնաց Արամի տարբերակին և մտածեց, որ ավելի լավ է հիմա ազնվանաք քան հետո
Բնութագրել-Ազնիվ, տգետ