Մայրենի 6-րդ դասարան

Իմ սիրելի գրողը, Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքից։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։ Գրողի օրոք, սակայն, Աբովենց տան նախկին հարստության հետքն անգամ մնացած չի եղել։ Նախնիները հարկադրաբար գաղթել են ներկայիս Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածից՝ Խութից[6]։ Աբովյանը մինչև տասը տարեկանն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1819 թվականին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ Ա Ձորագեղցուն։ 1819-1822 թվականներին հաճախել է Էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1824 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն։ Ստեփանոս Նազարյանի և մի քանի ուրիշների հետ եղել է այդ նորաբաց դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը։ 1826 թվականի հուլիսին բռնկված ռուս-պարսկական պատերազմն Աբովյանին խանգարել է իրագործել Եվրոպայում կամ Ռուսաստանում ուսումը շարունակելու իղձը։ Երեք տարի Ներսիսյան դպրոցում հայտնի բանաստեղծ Հարություն Ալամդարյանի (դպրոցի տեսուչը) շնչի տակ սովորելուց հետո՝ 1826 թվականին, վերադառնում է հայրենիք։ Նույն թվականին նա անցնում է Էջմիածին։ Կես տարի (1827-1828 թվականների միջև) դասավանդել է Սանահինի վանական դպրոցում։