1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /
Սարդուրի 1-ը ծնվել է Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին: Ամրապնդել է թագավորությունը։ Սարդուրի 1-ը միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Ուրարտու թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։
Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորոստանցիները այն կոչում են Ուրարտու։ Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիր կոչվում է մեկ այս ավանդական անվամբ՝ Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այս կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Դա է պատճառը որ գիտության մեջ այդ պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն։
3. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։
Վիպերգերի համաձայն՝ Արատտայում ղեկավարում էին գերագույն քուրմ՝ «էն» տիտղոսը ունեցող կառավարիչները։ Գործում էր նաև ավագների ժողով։
4. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։
Արմենիայի մասին հիշաակվում է դեռևս XXIV-XXIII դարերում, իսկ մ.թ.ա. 6–րդ դարում Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով ստեղծված արձանագրության մեջ հիշատակվում է Ուրարտու նախաձևը։
5. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները /գրավոր/
ա/ Արմանի — Արատտա երկրի հին անվանում
բ/ Արմի — Արատտա երկրի հին անվանում
գ/ Հայասա — Հայկական թագավորության անուն
դ/ Նաիրի երկիր — Հայաստանի հին անվանում
ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /Ուրարտու / — Հայկական թագավորության անվանում
զ/ Արամ /Արամու / — Վանի թագավորության հիմնադիր