Մայրենի 6-րդ դասարան

Անդաստան

Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ

Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս — գործիքով բացած փոս։
կոչնակ — կանչող ձանգ
գյուղակ — փոքր գյուղ
բերրիություն — առատ բերք
ցող — բարակ մանր անձրև
արածանին — արածել
օրհներգություն — օրհներգ
գերանդի — երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
ամբար — մառան
բերկրություն — բերկրանք
հորդել — լցվել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։

Հեղինակն ուզում է, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Արևելքում՝ խաղաղություն և օրհներգություն, Արևմուտքում՝ բերրիություն, ծիլ ու ծաղիկ, Հյուսիսում՝ առատություն, Հարավում՝ պտղաբերում և սիրերգություն։
3. Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:

Քնարական հերոսը երազում է ունենալ բերրի և պտղաբեր հողով լի հայրենիք, որտեղ օրհնություն է հնչում, անտառներում, դաշտերում ծիլ ու ծաղիկ է, ոչխարները հանգիստ արածում են, գինին լցվում է բաժակների մեջ , և հնչում են բարեմաղթանքներ։ Հերոսի համար շատ կարևոր է, որ աշխարհի չորս կողմերում լինի խաղաղություն։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Կավելացնեի այստեղ մանուկների ծիծաղն ու ուրախ խաղը։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:

Խաղաղություն թող ըլլա
Մեր երկրի համար շատ կարևոր են խաղաղ սահմանները։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի նման վերնագիր։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։

Оставить комментарий