1. Փորձե՛ք ներկայացնել Սարդուրի 1-ինի պատմական կերպարը: Ներկայացրե՛ք նաև Տուշպա-Վան մայրաքաղաքի հիմնադրումը /բանավոր, Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 45-47 /
Սարդուրի 1-ը ծնվել է Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականներին։ Դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին: Ամրապնդել է թագավորությունը։ Սարդուրի 1-ը միավորել է Վանա լճի ավազանի երկրները և հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք Տուշպան (Տոսպավան), որն այնուհետև դարձել է Ուրարտու թագավորության ռազմական գլխավոր հենակայանը հարավում՝ ընդդեմ Ասորեստանի։
2. Ի՞նչ անուններով է հայտնի Վանի թագավորությունը։
Աստվածաշնչում այդ թագավորությունը հայտնի է Արարատ անվամբ, իսկ ասորոստանցիները այն կոչում են Ուրարտու։ Իր արքաների ասուրերեն արձանագրություններում երկիր կոչվում է մեկ այս ավանդական անվամբ՝ Նաիրի։ Իսկ տեղական լեզվով սեպագրերում այս կոչվում է Բիայնիլի, որը կապված է Վան անվան հետ։ Դա է պատճառը որ գիտության մեջ այդ պետությունը հաճախ կոչում են Վանի թագավորություն։
3. Պետական ի՞նչ կառուցվածք ուներ Արատտա երկիրը։
Վիպերգերի համաձայն՝ Արատտայում ղեկավարում էին գերագույն քուրմ՝ «էն» տիտղոսը ունեցող կառավարիչները։ Գործում էր նաև ավագների ժողով։
4. Ե՞րբ են առաջին անգամ հիշատակվում «Արմենիա» անվան նախաձևերը։
Արմենիայի մասին հիշաակվում է դեռևս XXIV-XXIII դարերում, իսկ մ.թ.ա. 6–րդ դարում Դարեհ I Մեծ պարսկական թագավորի հրամանով ստեղծված արձանագրության մեջ հիշատակվում է Ուրարտու նախաձևը։
5. Բացատրե՛ք հետևյալ անուններն ու հասկացությունները /գրավոր/
ա/ Արմանի — Արատտա երկրի հին անվանում
բ/ Արմի — Արատտա երկրի հին անվանում
գ/ Հայասա — Հայկական թագավորության անուն
դ/ Նաիրի երկիր — Հայաստանի հին անվանում
ե/ Հայկազունիների Արարատյան թագավորություն /Ուրարտու / — Հայկական թագավորության անվանում
զ/ Արամ /Արամու / — Վանի թագավորության հիմնադիր
День: 1 ноября 2022
Անդաստան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ
Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս — գործիքով բացած փոս։
կոչնակ — կանչող ձանգ
գյուղակ — փոքր գյուղ
բերրիություն — առատ բերք
ցող — բարակ մանր անձրև
արածանին — արածել
օրհներգություն — օրհներգ
գերանդի — երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
ամբար — մառան
բերկրություն — բերկրանք
հորդել — լցվել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Հեղինակն ուզում է, որ ամբողջ աշխարհում խաղաղություն լինի։ Արևելքում՝ խաղաղություն և օրհներգություն, Արևմուտքում՝ բերրիություն, ծիլ ու ծաղիկ, Հյուսիսում՝ առատություն, Հարավում՝ պտղաբերում և սիրերգություն։
3. Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Քնարական հերոսը երազում է ունենալ բերրի և պտղաբեր հողով լի հայրենիք, որտեղ օրհնություն է հնչում, անտառներում, դաշտերում ծիլ ու ծաղիկ է, ոչխարները հանգիստ արածում են, գինին լցվում է բաժակների մեջ , և հնչում են բարեմաղթանքներ։ Հերոսի համար շատ կարևոր է, որ աշխարհի չորս կողմերում լինի խաղաղություն։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Կավելացնեի այստեղ մանուկների ծիծաղն ու ուրախ խաղը։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
Խաղաղություն թող ըլլա
Մեր երկրի համար շատ կարևոր են խաղաղ սահմանները։ Այդ իսկ պատճառով ես ընտրեցի նման վերնագիր։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։
Դաս 5, նախագիծ 3
Առաջադրանքներ (դասարանում)
1) Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.
A (–7) — Նշանակում է 0-ից 7 միավոր ձախ
B (+8) — Նշանակում է 0-ից 8 միավոր աջ
C (–4) — Նշանակում է 0-ից 4 միավոր ձախ
D (+21) — Նշանակում է 0-ից 21 միավոր աջ
E (–50) — Նշանակում է 0-ից 50 միավոր ձախ
F (–100) — Նշանակում է 0-ից 100 միավոր ձախ
2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ
3
բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ
-5
3) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.
A) -5
B) -3
C) -2
D) 1
E) 3
F) 5
4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե վերջինիս կոորդինատն է՝
ա) -9
B կետը գտնվում է A կետից ձախ, և ունի 5 միավոր հեռավորություն A կետից։
բ) -1
B կետը գտնվում է A կետից աջ, և ունի 3 միավոր հեռավորություն A կետից։
գ) +3
B կետը գտնվում է A կետից աջ, և ունի 7 միավոր հեռավորություն A կետից։
դ) +10
B կետը գտնվում է A կետից աջ, և ունի 12 միավոր հեռավորություն A կետից։
Լրացուցիչ (տանը)
5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 12սմ է, 1 սմ է։

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

7) Կոորդինատային ուղղի վրա A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից աջ։
Ամենից ձախ՝ G (-10)
Ամենից աջ՝ E (+8)
8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝
ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,
բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.
ա) –5 և 3
6
բ) 0 և 4
3
գ) 7 և 15
7