Բնագիտություն 6-րդ դասարան

Այրում

Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը հայտնի քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։
2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։
3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։
4. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Սկզբում ես կանջատեի գազը, փականը, կբացեի պատուհանները ու դռները, որպեսզի բնակարանը օդափոխվեր։

Оставьте комментарий