Մայրենի 6-րդ դասարան

Կոմիտաս Վարդապետ

«Թափառական փոքրիկ երգիչ». այդպես էին անվանում խղճուկ հագուստով խոհեմ ու բարի տղային, որին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած: Թափառականը պատանի Սողոմոնն էր: Նա տարիներ անց պիտի կոչվեր Կոմիտաս Վարդապետ: Նրա ստեղծագործություններից են հետևալ երգերն են՝ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։
Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և աքսորվում՝ բանտարկյալների ճամբար։ 
Հետագայում նա ազատվում է ,բայց նրա հոգեկան վիճակը խանգարված էր։ Եվ նրան տեղափոխում են Փարիզ , որտեղ իր վերջին օրերն է անցակցնում։

Բնագիտություն 6-րդ դասարան

Այրում

Սովորել` Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

Պատասխանել հարցերին
1. Ի՞նչ է այրումը։ Ի՞նչով է ուղեկցվում այն։
Այրումը հայտնի քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։
2. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։
Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։
3. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։
4. Ի՞նչպես կվարվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

Սկզբում ես կանջատեի գազը, փականը, կբացեի պատուհանները ու դռները, որպեսզի բնակարանը օդափոխվեր։