Լեզվի ամենափոքրիկ միավորը հնչյունն է, հնչյունից հետո տառն է, տառերի խմբից կազմվում է բառ, բառերից` բառակապակցություն, բառակապակցություններից նախադասություն, իսկ նախադասություններից տեքստ։
Բառակազմություն
Բառերը ըստ տեսակի և ձևի լինում են` պարզ, ածանցավոր և բարդ։ Ածանցները լինում են, նախածանցներ և վերջածանցներ։
Պարզ բառեր-գիրք, սեղան, շիշ, աչք
Ածանցավոր բառեր-դժբախտ, անգլուխ, թափառական, տգետ
Բարդ բառեր-գրչատուփ, հեռախոս, մազակալ, զգեստապահարան
Գոյականներ
Հատուկ գոյականներ — Անահիտ, Դեբեդ, Հունաստան
Հասարակ գոյականներ — հայրիկ, գետ, քարեր
1. Անահիտը հայրիկի հետ գնացին վարսավիրի մոտ։
2. Արմենը և Հայկը քարերը գցում էին Դեբեդ գետի մեջ։
3. Հունաստանում Լիան առաջին անգամ էր։
Ածական անուն
Ածականը ցույց է տալիս ինչպիսություն որպիսություն։
Ածականները լինում են որակական և հարաբերական։
Հարաբերական ածականները ունեն համեմատության աստիճաններ։
Համեմատության աստիճաններն են՝ դրական, բաղդակական և գերադրական։
Օրինակներ՝
Լավ, ավելի լավ, լավագույն
Գեղեցիկ, ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ