Uncategorized

Դեղձենին🌳🍑

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շ՞արունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ, — չէր դադարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա, — մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի: — Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փոխանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրորակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հասունացող պտուղներով:

Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին, և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:

Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից, բունը ճրթոցով կոտրվեց, իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա, որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Ասելիքը այն էր, որ պետք է գոհ լինես քո ունեցածով:

2. Ներկայացրո՛ւ առակին բոնորոշ առանձնահատկությունները:

Դեղձենին շատ պտուղ չուներ, իսկ ընկույզենին լի էր ընկույզներով, դեղձենին նախանձում էր ընկույզենու առատությանը: Սալորենին իմաստուն էր:

3. Ընդգծված բառերը բացատրի՛ր:

Շռայլորեն-Շռայլ կերպով, շռայլությամբ:

Անխոհեմ-Չխորհող, չմտածող, անմիտ:

Ամուր-Պինդ, կարծր, դժվար կոտրվող՝ կտրվող:

Ջանաս-աշխատել

Կենարար-Կյանք տվող՝ ստեղծող:

4.Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:
Քչից կշտացողը, շատից էլ չի կշտանա:

Оставьте комментарий