5-րդ դասարան·Մայրենի

🌥Ի՞նչ կատարվեց… Երկնքում ☁

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:
Առաջադրանքներ
1. Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։
Ամպերը փուլ են գալիս — փուլ են գալիս (ստորոգյալ), ամպերը (ենթակա)
Ամպերը փուլ են գալիս, և սկսվում է հորդառատ անձրևը։
Ուռին ուզում է փախչել — ուզում է փախչել (ստորոգյալ), ուռին (ենթակա)
Ուռին ուզում է փախչել, փայտահատը գալիս է։
Առուն ուշքի է եկել — ուշքի է եկել (ստորոգյալ), առուն (ենթակա)
Առուն ուշքի է եկել, եղանակը տաքացավ։
2. Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։

Հորդ անձրև-տեղատարափ
Փորձանք-աղետ, արհավիրք
Ցանկանալ-ուզենալ
Փոթորիկ-մրրիկ
3. Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:
— Երկնքում ամպերը կուտակվեցին, և սկսեց հորդառատ անձրև։
Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:
— Ուժեղ փոթորիկ է, որն ուռենուն կոտրում է։
Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:
— Ուռին իր ճյուղերը ուժեղ թափահարելով կարծես օգնություն է կանչում , իսկ առուն արդեն հորդ անձրևից վարարել, և գետ է դարձել։
Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:
— Երկնքից հորդ թափված անձրևը գետ դարձաց հոսում է դեպի ձորը։
Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:
— Իր կողքի ծառերին և քարերին խփվելով գետը հոսում և հասնում է ծովերին և իր հետ տանում այդ արհավիրքը
4. Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

5․Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
Տեսնում եմ աշնանային եղանակ։ Գույնզգույն տերևները ընկնում են առվի մեջ։ Անձրև է սկսվելու։ Քամին ուժեղ է։
6․Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված։

Նկարագրված է աշնան քամին։

5-րդ դասարան·մաթեմատիկա

🐝Մեղվաբույծություն + մաթեմատիկա📖

1․ Մեղվի փեթակը ունի ուղղանկյունանիստի տեսք, նրա չափումներն են՝ բարձրություն՝ 44 սմ = 4դմ 4սմ, երկարություն՝ 35սմ = 3դմ 5սմ, լայնություն՝ 35սմ = 3դմ 5սմ։ Փեթակի ծավալը՝ 35x35x44=53,900սմ
2․ Փեթակի կափարիչը ունի քառակուսու տեսք, կողմը՝ 57սմ։ 57×57=3,249սմ
3․Մեկ մեղվով շրջանակը արժի 5,000 դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբույծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցով մեղվաընտանիք։ 9×5000=45,000
Որքա՞ն պետք է վճարի մեղվաբույծը, որպեզի գնի 15 այդպիսի մեղվաընտանիք։ 15×45,000=675,000
4. 1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։ 1կգ 500գ x 4=6կգ

5-րդ դասարան·Մայրենի

Թիմային աշխատանք

379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով  խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:
380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու ես բարեկամանան, ու դեռ ես էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն էի հայտնվել: Ես այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ եստանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ ինձ. վերջը ընկերացել են:
Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. ես կծել էր նրա այտը: Սկզբում իմ վրա զայրացել րէ, բայց հենց տեսելավ, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե ես չլինեի ու թուշը մի լավ չկծեի:
բ) հոգևորականի անունից:
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞: Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից իմ տանը առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել իմ տուն, որ  ինքը ինձ է սովորել, ես էլ՝ իրեն. վերջը ընկերացել ենք: Մի գիշեր ես վեր էի թռել քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում  առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսա, վառվող վարագույրները, գլխի ընկա, թե ի՜նչ է պատահել:Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր:

5-րդ դասարան·русский

Римский Колизей🍝

Он считается самым красивым и крупным стадионом античного мира, построенный в первом веке н. э. в виде амфитеатра. Возведение этого грандиозного строения началось после многочисленных побед императором Веспасианом в Иудее. Строительство продолжалось 11 лет, в течение которых совершили невозможное — качество, полный аврал и внедрение передовых, немыслимых в то время технологий — конвейер!
На мостовой видны столбики, о назначении которых все еще ведутся споры. По одной версии, к столбам крепились канаты тента, другая утверждает, что это своего рода турникеты для сдерживания толпы. Каждый пролет служил для входа в амфитеатр, где еще и сегодня можно увидеть нумерацию.

5-րդ դասարան·Մայրենի

Մայրենիի հաշվետվություն✨

Բլոգային աշխատանք🌿
1. Դնել բլոգի հղումը, գրել բլոգում հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:
Բլոգիս հղումը
Բլոգումս հրապարակված առաջին նյութս հրապարակել եմ հուլիսի 23-ին, 2019 թվականին։
«Ճամփորդություն դեպի Բջնի»
2. Գրել, թե բլոգն ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենքիչն օգտագործվում և ինչու:

Բաժիններս
«Սասունցի Դավիթ» էպոս, քանդակագործություն (2)
4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մաթեմատիկա (1)
4-րդ դասարանցիների գիտելիքների ստուգում 2021․ Մայրենի լեզու (1)
5-րդ դասարան (323)
русский (97)
Հայրենագիտություն (59)
Հաշվետվություն (21)
Հորինուկներ (6)
Հրազդան գետի մասին (1)
Ձմեռ (4)
Ձմեռային ճամբար (10)
Ճամփորդություններ (11)
Մաթեմատիկայի ստուգատես (16)
Մայրենի (227)
Մայրենիի ստուգատես (7)
Նախագծեր (6)
Ուսումնական ժամերգություն (1)
Ուսումնասիրություններ բույսերի մասին (1)
Ուսումնասիրություններ կենդանիների մասին (1)
Ջրի մասին (1)
Սասունցի Դավիթ էպոս (1)
Սեբաստացու օրեր (2)
Սովորողի անհատական պլան (3)
Վ․ Սարոյան․ Առաջին օրը դպրոցում (2)
Տեխնոլոգիա (6)
բլոգների ուսումնասիրություններ (1)
ես մեդիագետ եմ (2)
երգեցողություն (8)
ընթերցանություն (13)
իմ անհատական նախագիծը՝ նկարչություն (1)
լուսանկարներ (1)
Ազատության գույներ նախագիծ (1)
Ամառային ճամբար (8)
Անգլերեն (66)
Անհատական ուսումնական պլան (6)
Առցանց ուսուցում (35)
Արատես (2)
Արևմտահայերեն (5)
Բլոգավարում (2)
Բնագիտական փորձ (3)
Բնագիտություն (47)
մաթեմատիկա (163)
մարմնամարզություն (4)
Ելք ստուգատես (6)
Ես լավ խոհարար եմ (2)
Երկարօրյա (7)
Զատիկ (6)
նկարչություն (4)
Ընտանեկան նախագծեր (15)
Ընտրություն (2)
Թելադրություն (3)
Իմ ամառը (2)
Իմ անհատական նախագիծը (4)
Իմ գրադարանը (2)
Իմ մասին (3)
Իմ տոհմածառը (1)
Ինքնակրթություն (2)
Ինքնաստուգման թեստեր (1)
Ինքնաստուգում (1)
Լող (1)
Կանաչ օր (1)
Կոլաժ (1)
Uncategorized (25)

3. Ներկայացնել որևէ մեկի բլոգը, որը շատ եք հավանում (եթե այդպիսին կա) և գրել, թե ինչու եք հավանում:
Ինձ դուր եկավ Սուսաննա Հակոբյանի բլոգը
4. Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Ես և մայրիկս շատ լավ ենք վերաբերվում մեր բլոգային ուսուցման վերաբերյալ։ Քանի որ ինձ ավելի հարմար է համակարգչով աշխատել և այդպես շարադրել մտքերս, մայրիկս գտնում է, որ բլոգային աշխատանքը ավելի արձյունավետ է, օնլայն ուսուցման պարագայում սովորողը գտնում է իր առաջադրանքը ուսուցչի բլոգում, իսկ ուսուցչի համար այպես ավելի հեշտ է ստուգել սովորողի աշխատանքը։ Բլոգների շնորհիվ սովորողի կատարած աշխատանքն ավելի համակարգված է լինում։

Ուսումնառության 5 տարիներ🍯
1. Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
Ես կարևորում եմ բոլոր դասերը, բայց ամենաշատը մայրենի լեզուն և մաթեմատիկան։ Երբեք չեմ մոռանա իմ հրաշալի դասատուներին, քանի որ նրանք են մեզ ամենինչին սովորեցրել։
2. Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:

Կարևորում եմ ճամփորդությունները, նախագծերը, ընտրությամբ գործունեությունը և օտար լեզուները։
3. 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:

Խորհուրրդ եմ տալիս ավելի կազմակերպված լիներ, քանի որ արդեն ավելի դժվար է լինելու, գնահատվելու եք։
4. Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք պատճառը:

Ես շատ եմ սիրում բոլոր ուսուցիչներին, բայց ամենաշատը Ընկեր Գոհարին, Ընկեր Անուշին, Ընկեր Շուշանին և Ընկեր Արմինեին։
5. Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:

Այո, քանի որ այստեղ շատ ընկերասեր են բոլորը, ուսուցիչները և սովորեղները։
6. Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:

Տարիներ առաջ ընտրել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և չեմ փոշմանել՝ չնայած որ երբեմն դժգոհության առիթներ լինում են։ Կարևում եմ, որ այս դպրոցում սովորողին սովորեցնում են ինքնուրույն մտածել, սեփական կարծիքը կազմել և հայտնել։ Դժգոհությանս պատճառն այն է, որ ուսուցիչների՝ սովորողներին և ծնողներին ուղղված նամակներում, բլոգներում, նույնիսկ տնային առաջադրանքներում շատ հաճախ սխալներ ու վրիպակներ են լինում։ Բացի այդ, ոչ միշտ է, որ ծնողները ֆիզիկապես ի վիճակի են լինում մասնակցել նախագծային աշխատանքներին։ Խոսքս վերաբերում է ընտանեկան նախագծերին և դրանց իրականացման համար անհրաժեշտ նկարահանումներին։ Կարծում եմ, այդ հարցում պետք է ներողամիտ լինեք և չիջեցնեք սովորողի գնահատականը։

Միջին դպրոց🍄
1. Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
Շատ բան չգիտեմ միջին դպրոցի մասին, սակայն վստահ եմ, որ եթե նույնիսկ ավելի դժվար է լինելու, բայց միևնույնն է, ուսուցումը հետաքրքիր է սպասվում։
2. Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
Իհարկե ցանկանում եմ։ Հույս ունեմ, որ միջին դպրոցում էլ ինձ այնքան լավ եմ զգալու, ինչպես Արևմտյան դպրոցում։ Կարոտելու եմ Արևմտյան դպրոցին։
3. Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին։
Ծանոթ ուսուցիչ չունեմ։
4. Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
Կուզենային որ, միջին դպրոցում լինեյին հետաքրքիր խմբակներ, որոնց ես կհաճախեյի, ուրիշ էլ ոչ մի բան։
5. Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ։

5-րդ դասարան·Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ🌿

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Հողի մեջ կարելի է հանդիպել ինչպես կենդանիներ՝ որդեր, սողուններ, այնպես էլ բակտերիաներ և սնկեր։
2․ Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հողի առաջին շերտը հումուսն է, որի մեջ կան կենդանիների և բույսերի մնացորդներ։
3․ Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողի վերին շերտը մուգ գույնի է, քանի որ հարուստ է հումուսով։
4․ Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Հողում կան կենդանիների և բույսերի մնացորդներ, բակտերիաներ, սնկեր և օրգանական նյութեր։
5․ Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը բույսերի, բակտերիաների, սնկերի և կենդանիների մնացորդներն են, որոնք օգտագործվում են լավ բերք ստանալու համար։
6․ Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Երբ անձրևները քիչ են լինում, անհրաժեշտություն է առաջանում հողն ավելի խոնավեցնել։ Այդ նպատակով հողը ջրում են և փխրեցնում, որպեսզի այն հագեցած լինի թթվածնով և բերրի լինի։

5-րդ դասարան·Մայրենի

Համո Սահյան. «Ի՞նչ է ասում ճամփորդներին»

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծախոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Առաջադրանք
1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները։
1.Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը
2.Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
3.Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
2. Գտեք ընդգծված բառերի լրացումները, մեկական լրացումներ ինքներդ ավելացրեք։
Կածանը-հալված – մաշված, Մեջքը կոտրած, հոգնած, ­տանջված, (նեղ) կածան։
քարավանի-Անցող-դարձող, (ուխտերի) քարավան։
ոտքերի- Ծանր ու դանդաղ (հոգնած) ոտքերի։
աշխարհի-Մեծ, (ահագին) աշխարհ։
3. Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ, որոնցում դրանք կլինեն ենթակա։
Կածան — Կածանը գնալով նեղանում էր դեպի անտառը։
Հոգնած — Հոգնած տղան իր ընկերոջ հետ գնաց տուն։
Քարավան — Քարավանը դանդաղ գնում էր դեպի անապատ։
Ոտքեր — Փոքրիկ աղջկա ոտքերը հոգնած էին երկար ճանապարհորդությունից։
Աշխարհ — Աշխարհը պտտվում է արեգակի շուրջը։
4. Բանաստեղծությունից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ թեթև, արագ, մոտիկ, նոր։
Արագ — դանդաղ
թեթև — ծանր
մոտիկ — հեռու
նոր — հին
5. Բանաստեղծությունն ինչի՞ մասին է։
Բանաստեղծությունը հոգնած, մաշված, շատ բաներ տեսած ու լքված մի կածանի մասին է։