Անուն Ազգանուն — Արփի Փիրումյան
Դասարան — 5.1 դասարան
Ջոկատ -3-րդ ջոկատ
Ջոկատավարներ – Արմինե Աբրահամյան, Շողիկ Սարգսյան
Ընտրությամբ գործունեություն – Դիզայն
День: 31 мая 2022
Ամառային ճամբար🍓
Օր 1🍓
Այսօր մենք մայրենիի դասին գնացինք բակ գնդակով տարբեր խաղեր խաղալու, իսկ հայրենագիտության ժամանակ ընկեր Շողիկի հետ մենք խաղացինք հին ազգային խաղեր՝ անուն գոռոցի և պախկվոցի։ Հետո երգի ժամանակ երգեցինք ազգային երգեր, իսկ տեխնոլոգիայի ժամանակ ջրեցինք ծաղիկները։ Ճամբարի առաջին օրը անցավ հրաշալի։
Օր 2🍒
Ճամբարի 2-րդ օրը մենք նույնպես մայրենիի դասին բակում խաղացինք խաղեր՝ անուն գոռոցի և բադմենտոն, իսկ հետո ընկեր Հուրիի հետ բակում կարդացինք մի պատմվածք։ Բնագիտության ժամանակ մենք ծրագրով բույսեր էինք ճանաչում, իսկ մաթեմատիկայի ժամին ես կազմեցի իմ մաթեմատիկական խաղը։ Այսօրը նունպես անցավ հետաքրքիր։
Օր 3🍓
Այսօր մենք առավոտյան ընկեր Արմինեի հետ գնացինք անգլիական պարկ։ Այնտեղ մենք երգ ու պար կազմակերպեցինք, իսկ հետո գնացինք պաղպաղակ ուտելու։ Պաղպաղակ ուտելուց հետո մենք արդեն գնացինք շատրվանների մոտ, իսկ հետո արդեն հետ դպրոց։ Այսօրը շատ հետաքրքիր էր անցել, ինձ շատ դուր եկավ։
Օր 4🍒
4-րդ ճամբարային օրը մենք ընկեր Սոնայի հետ խաղացինք տրամաբանական խաղեր։ Մարմնակրթության ժամանակ աղջիկներով խաղացինք անուն գոռոցի և գործնագործ, այսօրը անցավ շատ կարճ, բայց հետաքրքիր։
Օր 5🍓
Այսօր մենք բնագիտության ճամանակ հատուկ ծրագրով բույսեր էինք ճանաչում, իսկ մաթեմատիկայի ժամին ես 5-րդ դասարանցիները օգնեցին 4-րդ դասարանցիներին կազմակերպել մաթեմատիկայի ստուգատես։ Մայրենիի ժամանակ ընկեր Շողիկի հետ մենք ներկայացրեցինք մեր գրքերը որոնք կարդում ենք, կամ նոր ենք սկսել կարդալ։ Անգլերենի ժամանակ մենք 2-րդ ջոկատի հետ խաղացինք գործնագործ, իսկ հետո 5-րդ դասարանցիների հետ գնացինք մեր վերջին զանգին։ Այսօրը անցավ շատ հետաքրքիր։
Օր 6🍒
Այսօր մենք առաջին դասին մեր դպրոցի տարածքում աղբ հավաքեցինք։ Մաթեմատիկայի ժամին մենք օգնեցինք 4-րդ դասարանցիներին կատարել մաթեմաիկայի ստուգատես, իսկ մայրենիի ժամանակ նույնպես օգնեցինք 4-րդ դասարանցիներին պատրաստվել քննությանը։
Օր 7🍓
Ամառային ճամբարի 7-րդ օրը մենք գնացինք ագարակ և երգ ու պար արեցինք, հետո գնացինք մարմնակրթության։ Իսկ հետո արդեն գնացինք ընտրությանը։