5-րդ դասարան·Նախագծեր·Բնագիտություն

Մահացու թունավոր սնկեր🍄

Ամենաշատ թունավորումը սնկից տեղի է ունենում, երբ արտաքնապես չտարբերվելով ուտելի սնկից, պատահաբար հավաքվում է դրանց հետ միասին։ Նման սխալից խուսափելու համար, որը կարող է ճակատագրական դառնալ, անհրաժեշտ է լավ ուսումնասիրել սնկերի ընդհանուր նշանները և իմանալ թունավոր սնկերի տեսակների բնութագրական տարբերությունները։ Անհրաժեշտ է հավաքել միայն ծանոթ սնկատեսակները։ Անհայտ կամ կասկածելի պտղատամարմինները չպետք է օգտագործել։ Մշտապես պետք է հիշել, որ թունավոր սնկերի մի շարք նմուշներում բնորոշ գծերը կարող են բացակայել, օրինակ՝ ճանճասպանի գլխարկի սպիտակ փաթիլները կարող են լվացվել հորդառատ անձրևից, դժգույն գարշասունկյի գլխարկի, վերին կտրված մասում աննկատ է դարձնում սնկի գլխարկի վրայի նախազգուշացնող օղակը։ Երեխաների համար սնկերն ավելի վտանգավոր են, քան մեծահասակների համար, ուստի երեխաների կողմից նույնիսկ «օգտակար» սնկերի օգտագործումը պետք է սահմանափակվի։ Սնկերի վտանգավորությունը պայմանավորված է նաև այն, որ նրանք թունավոր նյութերի (ծանր մետաղներ, թունաքիմիկատներ, ռադիոնուկլիդներ) կուտակիչներ են հանդիսանում։

Մահացու թունավոր սնկեր
Սնկերի մեջ կան մահացու թունավոր տեսակներ, որոնք կարող են մահացու ելքով թունավորումներ առաջացնել անգամ փոքր չափաբաժնով ընդունելու դեպքում։ Մահացու թունավոր տեսակներն են.

• Դժգույն գարշասունկ (Amanita phalloides)
• Գարնանային գարշասունկ (Amanita verna)
• Գարշահոտ գարշասունկ (Amanita virosa)
• Ամանիտա սպիտակ (Amanita ocreata)
• Գալերինա ( Galerina marginata )
• Էնտոլոմա թունավոր (Entoloma lividum)• Լեպիոտա աղյուսագույն-կարմրավուն (Lepiota helveola)
• Մորկեղ սովորական (Gyromitra esculenta)
• Մորկեղ հսկա (Gyromitra gigas)
• Թելիկասունկ հողային (Lnocybe geophylla)
• Թելիկասունկ թելիկանման (Lnocybe fastigiata)
• Գոմաղբասունկ մոխրագույն (Goprinus atramentarius)
• Կաղնեսունկ կամ կապտուկ (Boletus luridus)
• Կարմիր ճանճասպան (Amanita muscaria)
• Հովազային ճանճասպան (Amarita pantherina)
• Փսիլոցիբե մեքսիկանան (Psilocybe Mexicana)
• Կոնոցիբե ցիանոպուս (Conocybe cyanopus)
• Սատանայասունկ (Boletus satanas)
• Էնտոլոմա գարնանային (Entoloma vemum)
• Շաքարասունկ ծծմբադեղին (Tricholoma sulphureum)
• Էնտոլոմա դժգույն-սպիտակ (Entoloma lividoalbus)
• Խոզուկասունկ բարակ (Paxillus involutus)
• Խոզուկասունկ հաստ (Paxillus atrotomentosus)
• Սարդոստայնասունկ գեղեցկագույն (Cortinarius speciosissimus)
• Սարդոստայնասունկ նարնջակարմիր (Cortinarius orellanus)
• Ճանճասպան սմիտիանի (Amanita smithiana)
• Ճանճասպան աբրուպտա (Amanita abrupta)
• Շարքասունկ կանաչ (Tricholoma equestre)
• Անձևրասունկ մարգարտյա (Licoperdon perlatum)

Սնկերի մասին թունաբանական փաստերը ներկայումս անբավարար է ուսումնասիրված և աղբյուրներից ստացված տվյալները հաճախ հակասական են։ Առաջին հերթին դա վերաբերում է սնկերի վրայի գծերին և կեղծ գունավորումներին, որոնց թունավոր լինելը հաճախ պայմանավորված է այն տարածքով, որտեղ նրանք աճում են։ Սնկերով թունավորումները պայմանավորված են հիմնականում նրանով, որ՝

Մարդիկ դժվարությանմբ են կարողանում տարբերակել ըստ արտաքին հատկանիշների, հաճախ շփոթելով ուտելի սնկերը թունավոր սնկերի հետ։

Սխալ ձևով են սունկ հավաքում, քանի որ սունկ տարբերակելը կատարվում է նրա ողջ պտղամարմինը մանրակրկիտ զննելով։ Այն հավաքելիս անհրաժեշտ է պահպանել պտղամարմնի ամբողջականությունը։ Եթե այն կտրվում է գլխիկին ավելի մոտ հատվածից, ապա թունավոր սնկին բնորոշ մի շարք հատկանիշներ կարող են չբացահայտվել։

Պայմանական ուտելի սնկերի ոչ ճիշտ մշակումը, քանի որ որոշ սնկեր պահանջում էն մշակման որոշակի եղանակներ՝ (չորացում, կրկնակի եռում), որի դեպքում քայքայվում կամ հեռացվում են սնկերում պարունակվող գրգռիչ մի շարք նյութեր, որոնք վնասակար են համարվում աղեստամոքսային տրակտի համար։

Սննդում «հիվանդ սնկեր» օգտագործելը։ Գերհաս համարվող սնկերը խոցելի են շատ բորբոսների, ախտածին մանրէների ու շրջապատի մի շարք վնասակար նյութերի կողմից, որոնք կարող են օրգանիզմում մի շարք թունավորումների պատճառ հանդիսանալ։

Оставьте комментарий