Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Առաջադրանքներ
1. Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։
Ամպերը փուլ են գալիս — փուլ են գալիս (ստորոգյալ), ամպերը (ենթակա)
Ամպերը փուլ են գալիս, և սկսվում է հորդառատ անձրևը։
Ուռին ուզում է փախչել — ուզում է փախչել (ստորոգյալ), ուռին (ենթակա)
Ուռին ուզում է փախչել, փայտահատը գալիս է։
Առուն ուշքի է եկել — ուշքի է եկել (ստորոգյալ), առուն (ենթակա)
Առուն ուշքի է եկել, եղանակը տաքացավ։
2. Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։
Հորդ անձրև-տեղատարափ
Փորձանք-աղետ, արհավիրք
Ցանկանալ-ուզենալ
Փոթորիկ-մրրիկ
3. Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։
Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է: — Երկնքում ամպերը կուտակվեցին, և սկսեց հորդառատ անձրև։
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է: — Ուժեղ փոթորիկ է, որն ուռենուն կոտրում է։
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է: — Ուռին իր ճյուղերը ուժեղ թափահարելով կարծես օգնություն է կանչում , իսկ առուն արդեն հորդ անձրևից վարարել, և գետ է դարձել։
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը: — Երկնքից հորդ թափված անձրևը գետ դարձաց հոսում է դեպի ձորը։
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը: — Իր կողքի ծառերին և քարերին խփվելով գետը հոսում և հասնում է ծովերին և իր հետ տանում այդ արհավիրքը
4. Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

5․Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
Տեսնում եմ աշնանային եղանակ։ Գույնզգույն տերևները ընկնում են առվի մեջ։ Անձրև է սկսվելու։ Քամին ուժեղ է։
6․Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված։
Նկարագրված է աշնան քամին։