379. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ:
Հեռանալիս ինքն իրեն ասաց.
— Ոչի՛նչ, դեռ խակ է:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:
Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը դնում են պայմանների վրա:
380. Նախադասությունների ճիշտ հաջորդակունությունը գտի՛ր և տեքստը վերականգնիր:
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում:
Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
— Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
— Ո՜ւզ, ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն:
Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
383. Պատմությունը գրավոր պատմի՛ր՝
ա) առնետի անունից,
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու ես բարեկամանան, ու դեռ ես էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞:
Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից հոգևորականի տանն էի հայտնվել: Ես այնքան է գնացել-եկել հոգևորականի տուն, որ եստանտիրոջն է սովորել, տանտերն էլ՝ ինձ. վերջը ընկերացել են:
Մի գիշեր հոգևորականը վեր է թռել քնից. ես կծել էր նրա այտը: Սկզբում իմ վրա զայրացել րէ, բայց հենց տեսելավ, վառվող վարագույրները, գլխի է ընկել, թե ի՜նչ է պատահել: Նրա տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ինքն էլ, եթե ես չլինեի ու թուշը մի լավ չկծեի:
բ) հոգևորականի անունից:
Երբևէ լսե՞լ եք, որ մարդն ու առնետը բարեկամանան, ու դեռ առնետն էլ փրկի մարդու կյանքը: Զարմանալի է, չէ՞: Այս դեպքն Անգլիայում է պատահել: Չգիտես որտեղից իմ տանը առնետ է հայտնվել: Առնետն այնքան է գնացել-եկել իմ տուն, որ ինքը ինձ է սովորել, ես էլ՝ իրեն. վերջը ընկերացել ենք: Մի գիշեր ես վեր էի թռել քնից. առնետը կծել էր իմ այտը: Սկզբում առնետի վրա զայրացել էի, բայց հենց տեսա, վառվող վարագույրները, գլխի ընկա, թե ի՜նչ է պատահել:Իմ տանը հրդեհ էր սկսվել: Պարզ է, որ տունն էլ լրիվ կվառվեր, ես էլ, եթե բարեկամ առնետը չլիներ ու թուշը մի լավ չկծեր: