5-րդ դասարան·Բնագիտություն

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ🌿

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
Հողի մեջ կարելի է հանդիպել ինչպես կենդանիներ՝ որդեր, սողուններ, այնպես էլ բակտերիաներ և սնկեր։
2․ Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է, իսկ հողի առաջին շերտը հումուսն է, որի մեջ կան կենդանիների և բույսերի մնացորդներ։
3․ Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
Հողի վերին շերտը մուգ գույնի է, քանի որ հարուստ է հումուսով։
4․ Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
Հողում կան կենդանիների և բույսերի մնացորդներ, բակտերիաներ, սնկեր և օրգանական նյութեր։
5․ Ի՞նչ են պարարտանյութերը:
Պարարտանյութերը բույսերի, բակտերիաների, սնկերի և կենդանիների մնացորդներն են, որոնք օգտագործվում են լավ բերք ստանալու համար։
6․ Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
Երբ անձրևները քիչ են լինում, անհրաժեշտություն է առաջանում հողն ավելի խոնավեցնել։ Այդ նպատակով հողը ջրում են և փխրեցնում, որպեսզի այն հագեցած լինի թթվածնով և բերրի լինի։

5-րդ դասարան·Մայրենի

Համո Սահյան. «Ի՞նչ է ասում ճամփորդներին»

Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծախոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Առաջադրանք
1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները։
1.Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը
2.Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, ­տանջված այս կածանը,
3.Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
2. Գտեք ընդգծված բառերի լրացումները, մեկական լրացումներ ինքներդ ավելացրեք։
Կածանը-հալված – մաշված, Մեջքը կոտրած, հոգնած, ­տանջված, (նեղ) կածան։
քարավանի-Անցող-դարձող, (ուխտերի) քարավան։
ոտքերի- Ծանր ու դանդաղ (հոգնած) ոտքերի։
աշխարհի-Մեծ, (ահագին) աշխարհ։
3. Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ, որոնցում դրանք կլինեն ենթակա։
Կածան — Կածանը գնալով նեղանում էր դեպի անտառը։
Հոգնած — Հոգնած տղան իր ընկերոջ հետ գնաց տուն։
Քարավան — Քարավանը դանդաղ գնում էր դեպի անապատ։
Ոտքեր — Փոքրիկ աղջկա ոտքերը հոգնած էին երկար ճանապարհորդությունից։
Աշխարհ — Աշխարհը պտտվում է արեգակի շուրջը։
4. Բանաստեղծությունից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ թեթև, արագ, մոտիկ, նոր։
Արագ — դանդաղ
թեթև — ծանր
մոտիկ — հեռու
նոր — հին
5. Բանաստեղծությունն ինչի՞ մասին է։
Բանաստեղծությունը հոգնած, մաշված, շատ բաներ տեսած ու լքված մի կածանի մասին է։

5-րդ դասարան·Հաշվետվություն·մաթեմատիկա

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

  • 1. Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։
    Այո, կատարել եմ։
    Հղումը
    2. Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ապրիլ ամսվա ֆլեշմոբին։

    Այո, մասնակցել եմ։
    3. Մասնակցե՞լ ես ապրիլ ամսվա բոլոր նախագծին։ Տեղադրիր նախագծերի արդյունքների հղումները։

    Գունային խաղեր
    Կոտորակները կենցաաղում նախգիծ
5-րդ դասարան·Բնագիտություն

Փաստեր կատուների մասին🐱🐾

1․ Յուրաքանչյուր կատու քթի վրա եզակի պատկեր ունի: Այն նույնքան անհատական է, ինչպես մարդու մատնահետքերը:
2. Կան երկրներ, որտեղ ընտանի կատուն ընտանիքում բացառություն է համարվում, օրինակ՝ Գաբոն, Պերու: Իսկ ուրիշ երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան, գրեթե յուրաքանչյուր ընտանիքում կատուներ են ապրում, ըստ էության, գրեթե ամեն բնակչին մի կատու է հասնում:
3. Կատվի սիրտը մեկ րոպեում կատարում է մոտ 110-140 զարկ, ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է խփում, քան մարդու սիրտը։
4. Ամենափոքր կատուն համարվում է սինգապուրյան կատուն, տվյալ ցեղատեսակի արու կատուն կշռում է մոտ երեք կիլոգրամ, իսկ էգ կատուն ոչ ավելի, քան երկու կիլոգրամ:
5. Իսկ կատվազգիների ամենամեծ ներկայացուցիչը վագրն է, նրա քաշը 300 կիլոգրամի է հասնում:
6. Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Օրինակ Ավստրիայում կատվին, ով հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակ է հասնում: Միայն արժե նշել, որ դա ոչ թե դրամական արտահայտությամբ, այլ մթերային, այսինքն՝ միս, արգանակ, կաթ:

7. Պետք չէ զարմանալ, որ կատվի տրամադրությունը, ինչպես և ձեր տրամադրությունը փոխվում է: Բանն այն է, որ կատուները շատ զգայուն էակներ են և կարող են զգալ տիրոջ տրամադրությունը:
8. Կատվի մարմինը բաղկացած է 517 մկաններից և 290 ոսկորներից, սա է պատճառը, որ կատուներն այդպես ճկուն են:
9. 
Բոլոր կատուները գերազանց լսողություն ունեն, այս կենդանիների ականջը պտտվում է 180 աստիճանով:
10.
Շատ գիտնականներ պնդում են, որ այն մարդիկ, ովքեր ապրում են կատուների հետ, ավելի քիչ են ենթարկվում սթրեսների ու սրտի նոպաների, քան նրանք, ովքեր չունեն կատուներ:
11. Շոտլանդիայում Towser անունով կատուն իր ողջ կյանքի ընթացքում 28.899 մուկ է որսացել:
12. Հետազոտողներն ապացուցել են, որ կատուները չեն կարող տարբերել կարմիր եւ կանաչ գույները, հետեւաբար նրանք ևս կարող են դալտոնիզմ ունենալ:
13.
Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից է եղել, որ ընտելացել է։ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10000 տարի առաջ` արևելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։
14.
Ընդհանրապես մռռոցը կարող է հանգստություն նշանակել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Նրանք նաև մռռում են, երբ հիվանդ են կամ վախեցած են և անում են դա իրենք իրենց հանգստացնելու համար։
15.
Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը և գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։

5-րդ դասարան·Բլոգավարում

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ🐾

Կենդանիները, բույսերի նման, շատ բազմազան են: Նրանք տարբեր­վում են չափերով, կան շատ մեծ կենդանիներ, հսկաներ և փոքր կենդանի­ներ՝ անզեն աչքով անտեսանելի: Հսկաներից է ծովերում և օվկիանոսնե­րում ապրող կապույտ կետը, որի մարմնի երկարությունր կարող է հասնել 33 մետրի, իսկ զանգվածը՝ 150 տոննայի:

Կենդանիները միմյանցից տարբեր­վում են արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, դրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով և այլն:

Դիտելով՝ չեք շփոթի անձրևորդը, սեն­յակային ճանճը, մեղուն, թիթեռը, այս կամ այն ձուկը, գորտը, թռչունը, շունն ու կատուն: Նրանք ունեն այնքան շատ և հստակ տարբերություններ, որ նույնիսկ արտաքին տեսքով հեշտությամբ միմյանցից տարբերվում են: Կենդանիներն ունեն նաև տարբեր ներքին կառուցվածք:

Կենդանիների մի մասն ապրում է ջրում, մյուսը՝ ցամաքում: Հայտնի են հողում ապրող կենդանիներ: Կան կենդանիներ, որոնք վարում են օդա­յին կենսակերպ, թռչում են կամ ապրում մեծ բարձրություններում: Կան նաև այնպիսիները, որոնք ապրում են մյուս կենդանի օրգանիզմներում՝ բույսերում կամ կենդանիներում, մարդու օրգանիզմում: Տարբեր միջավայ­րերում ապրելու և զարգանալու, սնվելու կամ բազմանալու համար կենդա­նիներն ունեն հարմարանքներ:

Կարելի է ասել, որ կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է այն տարբեր միջավայրերով, որտեղ նրանք ապրում են: Որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերը միասին անվանում են ֆաունա:

Հայաստանի ֆաունան հարուստ է: Հայաստանում մեծ է կենդանինե­րի բազմազանությունը, քանի որ մեր տարածքում կան բարձր սարեր և ան­մատչելի լեռներ, դաշտավայրեր և բացատներ, գեղեցիկ լճակներ, սառնո­րակ աղբյուրներ և ջրվեժներով գետակներ և այլ հատվածներ: Դրանք միմյանցից շատ են տարբերվում, յուրաքանչյուր տարածքին բնորոշ են իր պայմանները: Կենդանիներն էլ ունեն իրենց ապրելու տարբեր պայմաննե­րը։

Կենդանիների աշխարհն անկրկնելի է:

Հարցեր և առաջադրանքներ
1. Կենդանիների միջև ի՞նչ տարբերություններ կան: Բերեք օրինակներ:
Նրանք տարբեր­վում են չափերով, արտաքին տեսքով, մարմնի ձևով և մասերով, ծածկույթով, նրա գունավորմամբ, շարժումներով, վարքով կամ կենսակերպով:
2. Ինչո՞վ է պայմանավորված կենդանիների բազմազանությունը:
Կենդանիների բազմազանությունը պայմանավոր­ված է նրանց կենսակերպով, չափերով և բնակության վայրով։
3. Ի՞նչ է ֆաունան:
Ֆաունան որոշակի տարածքում ապրող կենդանիների բազմազան խմբերն են։
4. Գիտե՞ք, թե որ կենդանիներն են տալիս ձու, բուրդ, կաթ, միս:
Ձու են տալիս թռչյունները, բուրդ՝ ոչխարը, կաթ՝ կովը, այծը, ոչխարը, իսկ միս՝ խոզը, կովը, ոչխարը, հավը։

5-րդ դասարան·русский

Храм Артемиды🏛

  1. В каком городе построили храм Артемиды?
    Храм Артемиды построили в городе Эфес.
  2. Богиней чего считалась Артемида?
    Артемида считалась Богиней охоты.
  3. Как долго продолжалось строительство храма?
    Строительство храма продолжалось 120 лет.
  4. Чем прославился Герострат?
    Герострат поджёг храм Артемиды.
  5. Что означает выражение <<геростратова слава>>?
    Когда человек добивается славы злым путём — это <<геростратова слава>>.
  6. Что сделали жители города?
    Они продавали свои вещи, а женщины продавали свои ожерелья.