Болезнь прошла, и однажды мама сказала младшему сыну:
– Сегодня я разрешаю тебе погулять!
На улицу мальчик вышел вместе с Журавликом. А зимы уже не было. Снег сошёл. Журавлик раскрыл большие свои крылья и взлетел. Крылья несли послушно, сильно. Над головой ярко светило солнце. И Журавлик взлетел и запел. Все звери, ожидавшие весны в лесах, по оврагам, в поле, удивленно глядели в небо. Откуда взялся журавль? Рано ещё трубить весну.
– Журавлик, назад! – кричал мальчик. – Замёрзнешь!
И Журавлик послушно сел возле своего друга. Однажды ранним весенним утром вдали показались журавли. Увидела их мама мальчиков. Она поскорее отворила дверь:
– Лети, Журавлик! Лети!
Мама боялась, что мальчики не захотят расстаться со своим другом.
Журавлик вышел на крыльцо и тоже услышал: „Курлы-курлы!” Это возвращалась на родные болота родная журавлиная стая.
– Курлы-ы-ы! – крикнул Журавлик и побежал, а потом полетел навстречу журавлям.
Журавли увидали его и полетели к нему навстречу.
– Курлы-курлы! – кричали они. – Это наш Журавлик! Он жив!..
Но Журавлик вдруг развернулся и опять полетел к дому мальчиков. Мальчики выбежали на крыльцо и увидели большую журавлиную стаю. Журавли низко, доверчиво летали над домом. Но который из них Журавлик? Он вырос и был такой же сильный и красивый, как его братья. Но вдруг один журавль пролетел совсем низко над младшим мальчиком и коснулся его крылом, словно подал руку на прощание.
Найдите ответы на вопросы в тексте и прочитайте их.
1. Почему звери, ожидавшие весны в лесах, по оврагам, в поле, удив-лённо глядели на небо?
Потому что, откуда в небе взялся журавль? Ещё рано.
2. Почему мальчик позвал Журавлика домой?
Потому что журавлик замёрзнет.
3. Кто отпустил Журавлика на волю?
Мама мальчиков.
4. Как встретила журавлиная стая Журавлика?
5. Почему Журавлик развернулся и опять полетел к дому мальчиков?
6. Как попрощался Журавлик со своими друзьями?
Журавль пролетел совсем низко над младшим мальчиком и коснулся его крылом.
Прочитайте текст и скажите, что нового для себя вы узнали.
Журавли – крупные птицы с длинными ногами и шеей. Их высота составляет 90-155 см, размах крыльев 150–240 см, а вес от 2 до11 кг. Самый крупный журавль – австралийский. Его высота достигает 175 см, что делает его самой высокой летающей птицей в мире. Зимой журавли держатся стаями. Во время отдыха стая выставляет охранников, которые вовремя предупреждают об опасности. В дикой природе журавли живут до 20 лет. В Китае и Японии журавль символизирует осторожность, долголетие и мудрость. В Армении журавль считается национальным символом страны.
Месяц: Апрель 2022
Թափանցիկ Ջակոմոն🔮
Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալվեց ու սուտ ասաց: Ասաց ու մարդիկ կրակե գնդիկի նման մի բան տեսան նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց, անհետացավ: Այդ օրվանից նա իր ամբողջ կյանքում ոչ մի տառ սուտ չասաց: Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք ասաց: Բայց ի՜նչ գաղտնիք, ի՜նչ բան, բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց մի սև գունդ պտտվել: Բա՛:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, մեծ տղա դարձավ, հետո տղամարդ: Առաջվա նման բոլորը հեշտ ու հանգիստ կարդում էին նրա մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել այն հարցերին, որ մարդիկ իրեն էին տալիս. մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը Թափանցիկ Ջակոմո էր ասում և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը իր նման բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար այդ պետության ղեկավար դարձավ դաժան ու չար մի մարդ: Ժողովրդը վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին: Ով բողոքում էր, դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լուռ համբերում էր, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ բան լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր: Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից, պատիժներից և ատում դաժան ղեկավարին:
Մարդիկ մտքում գաղտնի կրկնում էին Ջակոմոյի մտքերը:
Բռնակալն իմանում է այդ մասին, հրամայում է բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ զարմանալի մի բան է պատահում: Ջակոմոյի բանտախցի պատերը հանկարծ թափանցիկ են դառնում, հետո թափանցիկ են դառնում միջանցքի պատերը, հետո՝ բանտի դրսի պատերը. ամբողջ բանտը ոնց որ ապակուց լիներ:
Մարդիկ անցնում էին բանտի մոտով, տեսնում էին Ջակոմոյին՝ իր բանտախցում նստած, և առաջվա նման կարդում էին նրա մտքերը:
Երբ գիշերն իջնում է, բանտն այնքան պայծառ է լուսավորում քաղաքը, որ բռնակալը հրամայում է փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, մեկ է, նա չի կարողանում հանգիստ քնել: Ինչ անենք, որ թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում: Փակված էր, բայց էլի նրանից ուժեղ լույս էր գալիս:
Գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է, այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է բոլոր փոթորիկներից: -Ջաննի Ռոդարի✨
Հարցեր և առաջադրանքներ🎭
1.Քո կարծիքով թափանցիկ Ջակոմոյի կերած բանե՞րն էլ էր երևում, թե՞ միայն մտքերն էին երևում:
Իմ կարծիքով Ջակոմոյի կերած բաները չէին երևում։
2.Քո շրջապատում կա՞ն թափանցիկ մարդիկ:
Իմ շրջապատում թափանցիկ մարդիկ կան, նաև շատ։
3.Ի՞նչ ես կարծում լա՞վ կլիներ, եթե մարդիկ թափանցիկ լինեին և նրանց բոլոր մտքերը բոլորը տեսնեին: Պատասխանդ հիմնավորիր:
Իմ կարծիքով լավ կլիներ, քանի որ կան շատ մարդիկ որոնք ստում են։ Եվ ավելի լավ կլիներ, որ մարդիկ չստեին։
4.Կարծում ես Ջակոմոն իրո՞ք թափանցիկ էր, թե դա հեղինակը փոխաբերական իմաստով է ասում:
Իմ կարծիքով հեղինակը փոխաբերական իմաստով է ասում, որ Ջակոմոն թափանցիկ է։
5.Քո կարծիքով լա՞վ, թե վատ բանի մասին էր պատմվածքը, ինչո՞ւ ես այդպես կարծում:
Պատմվածքը ճշմարտության մասին էր, իսկ ճշմարտությունը շատ լավ բան է։ Ինձ թվում է, որ պատմվածքը շատ լավ բանի մասին է։
6.Քեզ ի՞նչ սովորեցրեց այս պատմվածքը:
Այս պատմվածքը ինձ սովորեցնում է ճշմարտախոս լինել։
Լեզվական առաջադրանքներ🧿
1․Դուրս գրել 10-ական ի՞նչ և ինչպիսի՞ հարցերի պատասխանող բառեր:
Ի՞նչ-Պատուհան, մահապատիժ, Դժողք, լույս, աշխարհ, ցերեկ, փոթորիկ, պալատ, անուն, միտք, ճշմարտություն։
Ինչպիսի՞-Ուժեղ, դաժան, պայծառ, լուսավոր, աղքատ, անհասկանալի, թափանցիկ, պարզ, ազատ, ուղիղ։
2․Կանաչով նշված բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր:
Դաժան-բարեգութ
Հեշտ-դժվար
Բարձրաձայն-ցածրաձայն
Տղամարդ-կին
Թափանցիկ-անթափանցիկ
3․Դեղինով նշված բառերը բացատրեք ինչպես բացատրվում է օրինակում:
Մայրաքաղաք-Պետության գլխավոր քաղաքը, որտեղ գտնվում են կառավարությունն ու կառավարական մարմինները:
Միջանցք-Շենքի ներսում երկար անցք՝ նույն հարկի բնակարաններն իրար հետ կապեու համար:
Լուսամուտ-Պատի կամ երդիկի մեջ բացված անցք՝ լույսը սենյակի մեջ ընկնելու համար, պատուհան:
Մահապատիժ-Մահվան պատիժ, մահվան դատապարտելը որպես պատժի առավելագույն միջոց:
Անարդարություն-Անարդարացիություն, անիրավություն։
Ամենաշատ-Ամենամեծ թիվը կամ քանակությունը։
Ջրավազան-Ջրի ավազան, արհեստական կամ բնական ավազան։
Իմ կարծիքը🎆
Ինձ այս հեքիաթը շատ դուր եկավ, շատ հետաքրքիր հեքիաթ է։ Այս պատմվածքը ինձ սովորեցնում է ճշմարտախոս լինել և ոչ-ոքի չստել։
Կենսոլորտը և նրա բաղադրիչները
Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որը բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:
Կենսոլորտ հասկացությունը տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:
Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանքներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտներում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը և մողեսը, հավը և շունը կենդանիներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդանի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասը սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:
Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքները: Պետք է իրականացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:
Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների և նյութերի հետ: Այդ նյութերից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասը շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, որոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կենդանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկը կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերը համարվում են կենսոլորտի բաղադրիչներ:
Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքը, որն իրականանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է կենսոլորտը, ի՞նչ ոլորտներ է ընդգրկում:
Կենսոլորտը երկրագնդի վրա գոյություն ունեցող կենդանի օրգանիզմների և դրանց անընդհատ վերափոխման ամբողջությունն է։ Կենսոլորտն ընդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: - Որո՞նք են կենսոլորտի հիմնական բաղադրիչները: Կենսոլորտի հիմնական բաղադրիչներն են բույսերը և կենդանիները:
- Թվարկեք կենդանի օրգանիզմների թագավորությունները: Ո՞ր թագավորությունում է դասվում մարդը: Կենսոլորտում կան կենդանի օրգանիզմների չորս թագավորություններ․ կենդանիների, բույսերի, մանրէների և սնկերի։ Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։
- Տարբեր նյութերի հետ կենդանի օրգանիզմների փոխազդեցության ի՞նչ օրինակներ գիտեք: Կենսոլորտում կենդանի օրգանիզմներն անընդհատ փոխազդեցության մեջ են լինում տարբեր նյութերի հետ։ Օրինակ, ջուրը հեռանում է կենդանի օրգանիզմից, իսկ հետո վերադառնում կենսոլորտ։ Կամ կենդանիների կենսագործունեության մնացորդները կարող են օգտագործվել որպես պարարտանյութ կամ ջերմության աղբյուր։
- Կենսոլորտում ի՞նչ գործառույթներ են իրականացնում կենդանի օրգանիզմները:
Կենդանի օրգանիզմներն իրականացնում են մի շարք կարևոր գործառույթներ։ Դրանք են՝ էներգետիկ, գազային, խտանյութ հավաքող, քայքայիչ, վերականգնողական և այլն։ - Ուշադիր դիտարկեք տեղանքը, շրջակա միջավայրը: Ի՞նչ գիտեք այդ միջավայրի պայմանների մասին: Թվարկեք և նկարագրեք շրջապատի կենդանի օրգանիզմները, բույսերը և կենդանիները: Ի՞նչ գիտեք այդ օրգանիզմների մասին:
Ինձ շրջապատող միջավայրում կան բազմաթիվ բույսեր։ Մեր դպրոցի ագարակում կան ընտանի կենդանիներ, իսկ տանը ես ունեմ կատու։ - Բնապահպանական ի՞նչ խնդիրներ գիտեք:
Բնապահպանական խնդիրներ են առաջանում, երբ հատում են մեծ ծավալով անտառներ, երբ աղբ են նետում արգելված վայրում։ Օրինակ, պլաստիկից գոյացած ահռելի աղբի պատճառով այսօր խիստ վտանգված է Համաշխարհային օվկիանոսը։ Դրանից ոչ միայն ջուրն է աղտոտվում, նաև կենդանիների կյանքն է վտանգի տակ, որովհետև նրանք թունավորվում են կամ խեղդվում պլաստիկից։ Բնապահպանական մեծ խնդիր է առաջանում նաև Սևանա լճում, երբ ջրի մակարդակը պակասում է, և ակտիվանում են կանաչ ջրիմուռները։
Առաջադրանքներ🌷
Technology

Game results📊
Activities📑

Հայոց Լեզու 5
354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին, ի՞նչ նախադասություններ ստացվեցին:
Օրինակ՝
Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում: (որ) — Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:
Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)
Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր, որովհետև սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)
Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)
Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին: (որ)
Մի դեռատի պատանի արագ է գալիս Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների
փունջ ունի: (որը)
355. Նախադասությունը հերթով տրված բառերով միացրո՛ւ և բացատրիր, թե իմաստային ինչ փոփոխություն է լինում։
ա) Այնքան որ
բ) և:
Թագավորի ձայնը նվազում է, այնքան որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը այնքան է նվազում, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:
Թագավորի ձայնը նվազում է, և պալատականները նրան չեն կարողանում լսել։
Թագավորի ձայնը նվազում է և պալատականները նրան չեն կարողանում լսել:
356. Նախադասությունը տրված բառերից մեկով միացրո՛ւ և բացատրիր, թե ընտրությունդ։
ա) Եվ
բ) իսկ
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
Ահռելի որոտից երկինքը պայթում էր, իսկ ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:
358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգյալները հանի՛ր: Ո՞ր բառերը դուրս կգան դրանց հետ (ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):
Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:
Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:
Այնտեղ մարդիկ սնունդն անալի են ուտում, որովհետև աղը թանկարժեք ուտելիք է համարվում:
Կենտրոնական Աֆրիկայով ճանապարհորդողները պատմել են. որ բազմաթիվ ցեղեր մի բաժակ աղի դիմաց նույնքան ոսկի էին տալիս:
Աղը միշտ էլ այնքան կարևոր սննդամթերք է համարվել, որ հատուկ վերաբերմունք արտահայտելիս հյուրերին աղ ու հացով են դիմավորել:
Եթե ուզում ես մարդուն լավ ճանաչել, պիտի հետը մի փութ աղ ուտես:
Մի փութը շատ է թվում, բայց երկու հոգով այդքան աղը կուտեն մի տարուց մի քիչ ավելի ժամանակում:
Կլիմա, դրա հիմնական տիպերը
Կլիմա: Դուք արդեն գիտեք, որ Երկրի տարբեր վայրերում եղանակային պայմանները միշտ փոփոխվում են: Սակայն ամեն տարի նույն վայրում եղանակային պայմանները գրեթե նույն ձևով կրկնվում են:
Օրինակ՝ ձեր բնակավայրում ամեն տարի ձմեռը ցուրտ է, գարունն ու աշունը համեմատաբար մեղմ են ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ: Դա կրկնվում է ամեն տարի:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
Կլիմայի իմացությունը մարդկանց համար շատ կարևոր նշանակություն ունի: Կլիմայով են պայմանավորված տվյալ վայրի գետերի ու լճերի սնումը, օրգանական աշխարհի հարուստ կամ աղքատ լինելը, գյուղատնտեսությունը նույնպես ամբողջովին կախված է կլիմայից: Կլիմայական պայմաններն ազդում են նաև մարդու առողջության վրա:
Երկրագնդի վրա կլիմայական պայմաններր շատ բազմազան են և պայմանավորված են մի շարք գործոններով:
Դրանցից առավել կարևոր են աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովային հոսանքները և այլն:
Տարբեր լայնություններում Արեգակից ստացվող ջերմության քանակը տարբեր է: Հասարակածային շրջաններում միշտ տաք է, իսկ դեպի բևեռներ կլիման աստիճանաբար ցրտում է։
Նույն աշխարհագրական լայնության վրա կարող է դիտվել տարբեր կլիմա: Օրինակ՝ Երևանն ու Սևանը գտնվում են գրեթե նույն աշխարհագրական լայնությունում, սակայն Սևանը մոտ 1000 մ բարձր է Երևանից: Այդ պատճառով էլ՝ Սևան քաղաքն ունի ավելի խոնավ ու զով կլիմա, իսկ Երևանը՝ չոր ու տաք: Հետևաբար կլիման կախված է նաև տեղանքի բացարձակ բարձրությունից:
Օվկիանոսների ազդեցությունր մեծ է երկրագնդի այն շրջանների համար, որոնք գտնվում են ծովափնյա կամ դրան մոտ տարածքներում: Այդ շրջաններում օվկիանոսների և դրանց տաք հոսանքների ազդեցությամբ ձևավորվում է ծովային մեղմ ու խոնավ կլիմա:
Կլիման կախված է նաև գերիշխող քամիներից: Պասսատները և մուսսոնները բերում են առատ տեղումներ. պասսատները՝ հասարակածային շրջաններում, իսկ մուսսոնները՝ ծովափնյա շրջաններում:
Կլիմայի հիմնական տիպերը: Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են ամբողջ տարին թափվող առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ:
Ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա: Ձմեռը ցուրտ է, իսկ ամառը տաք: Տեղումները քիչ են: Նման կլիմա ունի նաև մեր հանրապետությունը։
Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի մուսսոնային քամիններն են, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:
Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է կլիման:
Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա:
2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
Կլիման ձևավորող գործոններն են տվյալ վայրի աշխարհագրական լայնությունը, տեղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, տաք և սառը հոսանքները, քամիները։
3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
Իմ բնակավայրը՝ Երևանը գտնվում է բարեխառն գոտում, այդ պատճառով կլիման այստեղ ցամաքային է, կիսաչոր։ Ամռանը շատ շոգ է լինում, ձմռանը՝ ցուրտ, իսկ գարունն ու աշունը՝ շատ մեղմ։
4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնորոշ ձեր բնակավայրին:
Լինում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային, ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային: Մեր երկրում ցամաքային կլիմա է։
5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում: Ծովային կլիմային բնորոշ են առատ տեղումներ և օդի ջերմաստիճանի փոքր տատանումներ: Իսկ ցամաքային կլիման ձևավորվում է ցամաքների վրա։ Նման կլիմային բնորոշ է ցուրտ ձմեռ, տաք ամառ, իսկ տեղումները քիչ են լինում:
6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
Մուսսոնային կլիման ձևավորվում է մուսսոնային քամինների ազդեցությամբ, որոնք հիմնականում դիտվում են ծովափնյա շրջաններում: Կլիմայի այս տիպին բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ: Իսկ միջերկրածովային կլիման բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին: Այդ երկրների շարքում են Հունաստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Իսպանիան, Իտալիսն, Ֆրանսիան, Լիբիան և այլն։ Այստեղ ձմեռը մեղմ է ու խոնավ, իսկ ամառը՝ չոր ու շոգ:
Հայոց Լեզու 5
348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:
Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում:
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում, որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:
Ա․ և Բ․ խմբերը իրարից տարբերվում են նրանով , որ Ա․ խմբում 1 ստորոգյալ է, իսկ Բ․ խմբում 2 ստորոգյալ կան։
349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու: Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ամեն մեկը ուզում էր ինքն ուտել։
Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե փոթորիկը չհանգստանար։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մեծերը զբաղված էին։
Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մեծերը տան բակում էին։
Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ իմացավ , որ շուտով իր ցուցահանդեսն է։
Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ խաղար։
առանց ստորոգյալ ավելացնելու նախադասության միտքը չի ավրատվում։
350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:
Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:
Ա․ խմբում առանձին և պարզ համառոտ նախադասություններ են ։ Իսկ Բ․ խմբում համառոտ նախադասությունը միացրել են և դարձրել բարդ նախադասություն ։
351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:
Նախորդ վարժության Ա խմբում պարզ համառոտ նախադասություններ են, որովհետև ունեն 1 ենթակա և 1 ստորոգյալ: Բ խմբում բարդ նախադասություններ են, որովհետև ունեն 1-ից ավելի ենթակա կամ 1-ից ավելի ստորոգյալ:
352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:
Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ ապրելակերպ ունենա:
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի պահպանի իր կազմվածքը:
Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջական վիճակի :
Նա ամեն առավոտ վազում է, իսկ ցերեկը հանգստանում:
Նա ամեն առավոտ չի վազում, այլ մարզվում է մարզասրահում:
Մտքերի տարբերության պատճառը շաղկապներն են, որոնցից ամեն մեկը տարբեր միտք է արտահայտում ։
353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ թութակ գնեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի ընկերոջը։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև շատ էր ցանկանում ունենալ։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը գույնզգույն էր
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ սիրեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ ուզում էր մի կենդանի պահեր։
Ավարտները տարբերվում են իրենց ստորոգյալով։
🌿Ճամփորդություն դեպի Գյումրի🌾

🌿Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրի գետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:🌾
🫐Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, կառուցել է Իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել։ Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։🍇
🌻Յոթ Վերք եկեղեցի կամ Սուրբ Աստվածածին
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։ Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար)։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։✨