5-րդ դասարան·русский

Чем пахнет весна? 🌼

Мой отец уехал работать в деревню. Мама сказала:
– Когда запахнет весной, мы тоже поедем.
А я и не знаю, чем пахнет весна. Не запомнил с прошлого года. Вот стало солнышко пригревать, сосульки плачут на крышах. Небо высокое и голубое.
Я говорю:
– Пахнет весной?
– Нет, – отвечает мама. – Весна только ещё улыбнулась. Рано!
Вот уже снег сделался грязный. Воробьи щебечут целыми днями. Я говорю:
– Пахнет весной?
– Нет, – отвечает мама.– Весна ещё только голос подаёт. Рано!
Наконец, растаял в городе почти весь снег, стало тепло. На улице весенние цветы продают. Мама купила букет подснежников. Понюхала их и говорит:
– Вот теперь настоящей весной пахнет. Пора ехать. Я тоже понюхал.
Оказалось, пахнут подснежники совсем не цветами. И не зелёной травой. Обыкновенной землёй пахнет весна.

Задания.
а) Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Когда мальчик должен был поехать в деревню?
Мальчик должен был поехать в деревню тогда, когда запахнет весной.
2. Что сказала мама, когда пригрело солнце и начали таять сосульки?

Мама сказала, что весной ещё не пахнет.
3. Когда мама сказала, что запахло весной?
Мама сказала, что запахло весной когда она купила букет подснежников и понюхала их.
б) А как вы думаете, когда наступает настоящая весна?

Настоящая весна наступает тогда, когда расцветают подснежники.

5-րդ դասարան·Նախագծեր·մաթեմատիկա

Գունային խաղեր🎨

  • 1. Պարկում կա 6 կանաչ, 14 դեղին և 4 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։
    14+4+1=19
    2. Պարկում կա 5 կապույտ, 12 կանաչ և 11 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։
    5+11+1=17
    3. Պայուսակում կա 3 սև, 8 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը լինի կարմիր։
    3+8+2=13
    4. Պայուսակում կա 7 կապույտ, 5 սպիտակ և 10 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը լինի կապույն։
    5+10+3=18
    5. Պարկում կա 7 սպիտակ, 2 դեղին և 1 սև գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
    7+1+1=9
Uncategorized

Հ․ Թումանյան, Հայոց վիշտը

Հայոց վիշտը 
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Առաջադրանքներ
1․ Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
Բանաստեղծությունն ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի և ցույց է տալիս հայ ժողովրդի դարեր շարունակ կրած տառապանքները, մեծ ցավն ու վիշտը, որը հեղինակը համեմատում է մեծ ծովի հետ։
2․ Գրեք նշված բառերի հականիշներ։
Ահագին — քիչ
սև — սպիտակ
հոգնած — առույգ
իջնում — բարձրանում
3․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը հայ ժողովրդի երկարամյա տառապանքների, մեծ ցավի, կորցրած հայրենիքի ու կյանքերի պատճառով մեծ վշտի մասին է։
4․ Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
Հայ ժողովրդի վիշտը ծովի պես շատ մեծ է, անընդհատ ալեկոծվում է, բարձրանում և ավելի է ուժեղանում։
5․ Բանաստեղծությունը սովորեք անգիր։

6․ Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հայ ժողովրդի տառապանքն այնքան մեծ է, որ չունի սկիզբ ու վերջ, երբեք չի նվազում և անընդհատ ցավեցնում է։

5-րդ դասարան·Մայրենի

Հ. Թումանյան Ոսկու կարասը⚱

Ես մեր ծերերիցն եմ լսել, մեր ծերերը՝ իրենց պապերից, նրանց պապերն էլ՝ իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը։

Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են։ Գարունքը, վարուցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում, թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին։

Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը՝ լիքը ոսկի։ Եզները լծած թողնում է, վազում է գյուղը հողատիրոջ մոտ։

— Հե՜յ, աչքդ լո՛ւս,— ասում է,— քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տա՛ր։
— Չէ՛, ախպե՛ր, էդ իմը չի,— պատասխանում է հողատերը։— Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է․ ոսկի է դուրս եկել, թող ոսկի չինի, էլի քունն է։

Սկսում են վիճել․ սա ասում է՝ քունն է, նա թե չէ՝ քունը։ Վեճը տաքանում է, իրար ծեծում են։ Գնում են թագավորի մոտ՝ գանգատ։
Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ՝ աչքերը չորս է բաց անում։ Ասում է․

— Ոչ քո՛ւնն է, ոչ դրա՛նը, իմ հողում կարասով ոսկի է դուրս եկել, իմն է։

Իր մարդկանցով գնում է, որ հանի, բերի։ Գնում է, կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում, ի՞նչ ոսկի, կարասը լիքը օձ․․․
Զարհուրած ու կատաղած ետ է գալի։ Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել։

— Չէ՜, թագավորն ապրած կենա,— գոռում են խեղճերով— մեզ ինչո՞ւ ես սպանում, լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի՜ է, ոսկի՛․․․

Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան, ստուգեն։ Մար—իկը գնում են, ետ գալի թե՝ ճշմարիտ, ոսկի է։

— Վա՜հ,— զարմանում է թա—ավորը։ Ասում է․ «Երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր»։

Վեր է կենում, մին էլ գնում։
Կարասը բաց է անում՝ դար—յալ մեջը լիքը օձ։
Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։
— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բա—տը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։
— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։
— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,— կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու ար—ար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ
1. Նարնջագույն բառերի բացատրությունը գտեք բառարանում և բացատրեք:
Ռանչպարներին-հողագործ, երկրագործ
Հափշտակես-բռնությամբ կամ ճարպկությամբ խլել՝ կորզել, շորթել
Պարգև-որևէ կարգի հատուցում, որ տրվում է որոշ ծառայությունների՝ վաստակների ևն համար:
2. Մանուշակագույն բառերը դուրս գրեք, պակասող տառերը լրացրեք:
Մարդիկ
Բախտը
Դարձյալ
Թագավորը
Արդար
3. Կանաչ բառերը դուրս գրեք և որոշեք ածական են, թե՞ գոյական:

Պապերից-գոյական
Աղքատ-ածական
Եզները-գոյական
Վարուցանքի-գոյական
Ոսկի-գոյական
Վարձը-գոյական
Թագավորի-գոյական
Անգետ-ածական
4. Բնութագրեք գյուղացիներին և թագավորին:

Գյուղացիները ազնիվ ու աշխատասեր մարդիկ էին, իսկ թագավորը ժլատ ու նախանձող էր։
5. Եթե դուք լինեիք հողագործի տեղը, որի եզները սատկել էին, ոսկու կարասը կվերցնեի՞ք, թե՞ ոչ, պատասխանը հիմնավորեք։

Եթե ես լինեի հողագործի տեղը, ոսկու կարասի պարունակության տիրոջը կգտնեի և նրան կվերադարձնեի, իսկ եթե չկարողանայի նրան գտնել պարունակությունը կկիսեի գյուղացիների մեջ։
6. Ի՞նչ սովորեցիք հեքիաթից:

Ես այս հեքիաթից սովորեցի, որ պետք է լինել ազնիվ և բարի։

5-րդ դասարան·Մայրենի

Լեզվական առաջադրանք

9. Նախադասությունների ստրոգյալները գտեք և դուրս գրեք ստորոգյալի երբ և ինչպես հարցերին պատասխանող լրացնումները։
Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր      համարվում:
Նրան այս տարի շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքը չափազանց սիրված էր հոլանդիայում։

Համարվում — էր, հին ժամանակներում, կարևոր։
Հետաքրքրում — է, այդ տարի, շատ։
Սիրված — էր, տասնվեցերորդ դարում, չափազանց։
10. Նախադասություններում ընդգծիր ենթական և ստորոգյանլը, մեկական լրացում ավելացրու նրանց։
Գազազած աքլորներն իրար ուժեղ բզկտում էին։
Մեծ նավը անմիջապես շուռ էր եկել։
Փողոցում չար մարդ նույնիսկ չկար։
Աշխատասեր քանդակագործը գիշեր ու զօր արագ աշխատում էր։
Ուրախ նկարիչը սովորաբար այնտեղ էր տանում շնիկին։
11. Գտիր նախադասությունների ստորոգյալները, դուրս գրիր և նշիր, թե ինչ դեմքով, թվով և ժամանակով են դրված։
Մարդիկ քամու էներգիան էլ են օգտագործում: — Թիվ-հոգնակի, դեմք-III, ժամանակ-ներկա։
Դու անդուլ փորձում ես փոխել Երկրի դեմքը: — Թիվ-եզակի, դեմք-II, ժամանակ-ներկա։
Քամին փոշու զանգվածներ է օդ հանում: — Թիվ-եզակի, դեմք-III, ժամանակ-ներկա։
Մենք այսօր կավարտենք այս աշխատանքը։ — Թիվ-հոգնակի, դեմք-I, ժամանակ-ներկա։
Եղբորից ոչ մի լուր չուներ։ — Թիվ-եզակի, դեմք-II, ժամանակ-անցյալ։
Երևի լվանալու եմ այդ գորգը։ — Թիվ-եզակի, դեմք-I, ժամանակ-ապառնի։
Ամբողջ հոգսն այդ խեղճ ծերուկի ուսերին եք թողել։ — Թիվ-հոգնակի, դեմք-II, ժամանակ-ներկա։
12. Գտի՛ր բարդ նախադասությունների ստորոգյալները, բացատրիր՝ ինչով են պարզ նախադասություններից տարբերվում։
Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի գեղեցիկ կառուցվածք ունենար:
Ես սիրում եմ այգում զբոսնել, որովհետև մաքուր օդն ինձ օգտակար է։
Նավապետը հրամայեց նավաստիներին իջեցնել առագաստները, երբ ծովում սաստիկ փոթորիկ սկսվեց։
Դու քո աշխատանքները չես ավարտել, բայց օգնում ես ընկերոջդ։
Մեքենայի անիվը ծակվել էր և վարորդը մոլորված մնացել էր փողոցում։

Բարդ նախադասություններն ունեն մեկից ավել ստորոգյալ, իրար են կապվում շաղկապով կամ այլ շաղկապական բառով կամ լինում են առանց շաղկապի։
13. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչպիսի/ նախադասություններ ստացար։
Գայլը գառնուկին չկերավ, որովհետև քաղցած չէր։
Գայլը գառնուկին չկերավ, երբ նկատեց մոտեցող որսորդներին։
Գայլը գառնուկին չկերավ և թողեց նրան ընթրիքի համար։
Գայլը գառնուկին չկերավ, իսկ աղվեցը կերավ։
Գայլը գառնուկին չկերավ, որ գառնուկի տերը նրան չսպանի։
14. Նոր նախադասություններ ստացի՛ր՝ դեղինով նշված հատվածները հանելով, ստացվածներն ի՞նչ նախադասություններ են․ պատասխանդ պատճառաբանիր։
Նրանք երազում էի հանգստի մասին, քանի որ շատ էին հոգնել։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է, իսկ գյուղում մարդը լռության մեջ է։
Ավտոմեքենան կանգնեց, որպեսզի վերցնի ճանապարհին հանդիպած մարդուն։
Եթե դու շուտ արթնանաս, մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել, ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Երբ լռեն փողոցի ձայները, մենք կլսենք բարդիների ու քամու երգը։

Նրանք երազում էի հանգստի մասին։
Քաղաքում աղմուկը չափազանց շատ է։
Ավտոմեքենան կանգնեց։
Մենք կկարողանանք ժամանակին տեղ հասնել։
Ես նույնիսկ չեմ երազում այդ մասին։
Մենք կլսենք բարդիների ու քամու երգը։
Ստացվածս նախադասությունները պարզ նախադասություններ են, քանի որ բարդ նախադասությունը տրոհելուց հետո ստացել եմ պարզ նախադասություններ։
15․ Նախորդ առաջադրանքում դեղինով նշված նախադասություններն ըստ քեզ կարելի՞ է առանձին գործածել։ Յուրաքանչյուր օրինակը դուրս գրիր և դիմացը գրիր՝ հնարավոր է, թե ոչ։
Քանի որ շատ էին հոգնել — Ոչ։
Իսկ գյուղում մարդը լռության մեջ է։ — Հնարավոր է։
Որպեսզի վերցնի ճանապարհին հանդիպած մարդուն։ — Ոչ
Եթե դու շուտ արթնանաս։ — Հնարավոր է։
Քանի որ դա հնարավոր չէ իրականացնել։ — Ոչ։
Երբ լռեն փողոցի ձայները։ — Հնարավոր է։

5-րդ դասարան·Բնագիտություն

Բակտերիաներ🧫

Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Կան նաև սնկեր: Բակտերիաները և սնկերը տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Բակտերիաներ: Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:

Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որը շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:

Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:

Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):

Բակտերիաների առանձնահատկություններից է արագ կիսումը, որի հաշվին նրանց թվաքանակր մեծ է:

Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Այդ բակտերիանե­րը վնասակար են:

Բակտերիաների մասին գիտությունը ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ գիտեք բակտերիաների և սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:
Բակտերիաները մանր միաբջիջ օրգանիզմներ են, մանրէներ, որոնք լինում են տարբեր ձևի, չափի և գույնի, բայց հիմնականում անգույն։ Դրանք լինում են օգտակար և վնասակար։ Շատ մեծ տարածում ունեն բնության մեջ, արագ զարգանում և բազմանում են բաժանման մեթոդով, շատ դիմացկուն են։
2. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ:
Բակտերիաները բացահայտել է հոլանդացի գիտնական Անտոնի վան Լևենհուկը իր ստեղծած սարքի՝ մանրադիտակի միջոցով։
3. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
Արտաքին միջավայրի անբարենպաստ գործոններից՝ քիմիական նյութերից, բարձր ջերմաստիճանից, բակտերիաները պաշտպանվում են իրենց հատուկ ձևի շնորհիվ, որն ապահովվում է բակտերիան շրջապատող որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով։
4. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք:
Բակտերիաները սնվում են կամ իրենց ստեղծած օրգանական նյութերով, կամ տվյալ օրգանիզմում առկա արդեն պատրաստի նյութերով։
5. Ինչո՞ւմն է բակտերիաների դերը բնության մեջ և մարդու կյանքում:
Բակտերիաների մի մասն օգտակար է բնության և մարդկության համար։ Դրանք նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, նաև կենդանիների և մար­դու սննդառությանը։

Uncategorized

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ🌿

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ🌿
1. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
Զնգզնգալ-Դպրոցի զանգը զնգզնգաց։
Խոխոջել-Առվակը ձորերում խոխոջալեն թափվում է։
Շնկշնկալ-Քույրիկս շնկշնկալեն երգում է։
Կըռկըռալեն-Սարի ծերին կռունկը կռկռում է։
Կարդալ-Գիշերը մայրիկը իր տղային հեքիաթ է կարդում։
Շորորալ-Աղջիկը շորորվում է։
Սլսլալ-Սարերին քամին սլսլաց։

2. Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։
Զանգեր զարկին
Լուսը բացվեց
Առուն խոխոջում է
Քամին շընկշընկում է։
Կռունկն եկավ
Կաքավ տաղ է կարդում
Հարսն ու աղջիկ ելան
Բուրմունքն

3․ Կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։
Լսում եմ առվի խշխշոցը, վերջը խառյակում լսում եմ մարդկանց հարսանիքի գոռոցը, առաջի խառյակում լսում եմ եկեղեցու կամ՝ դպրոցի զանգը։
4․ Բանաստեղծությունը սովորեք անգիր և նկարեք այն։