361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը)։
1. Ա. Տղան հարցրեց.
— Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
Բ. Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2. Ա. Տիգրանն ասաց.
— Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Ա. Տիգրանն ասաց.
— Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
4. Ա. Տղան ասաց.
— Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:
Բ. Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Ա նախխադասություններում հերոսներն են խոսուն, իսկ Բ նախադասություններում՝ հեղինակը։
362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսք, ո՞րը՝ անուղղակի խոսք: Պատասխանդ պատճառաբանի՛ր:
Ուղակկի
1․-Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
2․-Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
3․- Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
4․ – Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա սպասում են:Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց ընկերները հիմա սպասում են:
Անուղղակի
1․Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
2․ Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
3. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածների: Ստացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:
1.- Լույսը վառե՞մ,- հարցրի ես:
2․- Լույսը ինչո՞ւ վառեցիր:
3․- Ոչինչ չեմ հասկանում:
4. – Գտա՜, – գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:
1. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
2. Լևոնը բարկացած ձայն տվեց.
3. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
4. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
5. Ես կարդացի և ասացի.
6. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
Մի խմբում ուղղակի խոսքեր են, իսկ մյուս խմբում անուղղակի։
364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանը:
1. Ա. Ընկերս ասաց.
– Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
Բ. – Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, – ասաց ընկերս:
Գ. – Պապս սիրում է նկարներ հավաքել, – ասաց ընկերս, – ու մի մեծ պատկերասրահ ունի:
2. Ա. – Քեռիս ասաց.
– Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
Բ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից հեռու խոսում են իրար հետ, – ասաց քեռիս:
Գ. – Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, – ասաց քեռիս, – ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:
365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):
1. Փոքրիկը խնդրեց, -Մայրիկ խնդրում եմ, կարողե՞ս գնել այդ կոնֆետը:
2. –Կներե՛ս,- անհանգիստ ասաց իշխանը, – չգիտեի, որ քո մեքենան էր:
3. – Մայրիկ, Լևոնը ինձ և Լիլիին նեղացնում է – բողոքեց տղան:
4. –Աշոտ ոտե՞ղ ես, – անհանգստացավ պապիկը: