Հայոց վիշտը
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Առաջադրանքներ
1․ Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
Բանաստեղծությունն ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի և ցույց է տալիս հայ ժողովրդի դարեր շարունակ կրած տառապանքները, մեծ ցավն ու վիշտը, որը հեղինակը համեմատում է մեծ ծովի հետ։
2․ Գրեք նշված բառերի հականիշներ։
Ահագին — քիչ
սև — սպիտակ
հոգնած — առույգ
իջնում — բարձրանում
3․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը հայ ժողովրդի երկարամյա տառապանքների, մեծ ցավի, կորցրած հայրենիքի ու կյանքերի պատճառով մեծ վշտի մասին է։
4․ Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
Հայ ժողովրդի վիշտը ծովի պես շատ մեծ է, անընդհատ ալեկոծվում է, բարձրանում և ավելի է ուժեղանում։
5․ Բանաստեղծությունը սովորեք անգիր։
✔
6․ Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հայ ժողովրդի տառապանքն այնքան մեծ է, որ չունի սկիզբ ու վերջ, երբեք չի նվազում և անընդհատ ցավեցնում է։