День: 25 апреля 2022
Հովհ․ Թումանյան, «Երկու սև ամպ»
Գունային խաղեր🎨
- 1. Պարկում կա 6 կանաչ, 14 դեղին և 4 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։
14+4+1=19
2. Պարկում կա 5 կապույտ, 12 կանաչ և 11 դեղին գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի կանաչ։
5+11+1=17
3. Պայուսակում կա 3 սև, 8 դեղին և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երկուսը լինի կարմիր։
3+8+2=13
4. Պայուսակում կա 7 կապույտ, 5 սպիտակ և 10 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե երեքը լինի կապույն։
5+10+3=18
5. Պարկում կա 7 սպիտակ, 2 դեղին և 1 սև գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։
7+1+1=9
Կոտորակների ամփոփում💎
Հ․ Թումանյան, Հայոց վիշտը
Հայոց վիշտը
Անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:
Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ։
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Առաջադրանքներ
1․ Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
Բանաստեղծությունն ամբողջությամբ փոխաբերական իմաստ ունի և ցույց է տալիս հայ ժողովրդի դարեր շարունակ կրած տառապանքները, մեծ ցավն ու վիշտը, որը հեղինակը համեմատում է մեծ ծովի հետ։
2․ Գրեք նշված բառերի հականիշներ։
Ահագին — քիչ
սև — սպիտակ
հոգնած — առույգ
իջնում — բարձրանում
3․ Ինչի՞ մասին է բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը հայ ժողովրդի երկարամյա տառապանքների, մեծ ցավի, կորցրած հայրենիքի ու կյանքերի պատճառով մեծ վշտի մասին է։
4․ Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
Հայ ժողովրդի վիշտը ծովի պես շատ մեծ է, անընդհատ ալեկոծվում է, բարձրանում և ավելի է ուժեղանում։
5․ Բանաստեղծությունը սովորեք անգիր։
✔
6․ Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․
Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:
Հայ ժողովրդի տառապանքն այնքան մեծ է, որ չունի սկիզբ ու վերջ, երբեք չի նվազում և անընդհատ ցավեցնում է։