5-րդ դասարան·Բնագիտություն

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որր գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Հարցեր և առաջադրանքներ
1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:
Աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր։
2. Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:
Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
3. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:
Լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայություն։
4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝  լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
5. Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:
Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են: Դրանք մաքրում են օդը։ Բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր:

5-րդ դասարան·Արևմտահայերեն

Արևմտահայերեն նախադասություններ

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից: 
Փոքրիկ տղա մը դուրս ելաւ դպրոցէն։
Ես աշխատում եմ գործարանում: 
Ես կաշխատիմ գործարանին մեջ։
Մի թռչուն թռավ արտից: 
Թռչյուն մը թռաւ արտէն։
Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց: 

Մարդ մը քարէն մեծ գեղեցիկ տուն կառուցեց։
Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից: 

Մեծ արջ մը կուտեր անտառի հատապտուղներէն։
Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը: 

Հացէն կտոր մը պոկեց և տվավ շանը։
Սովից քունը չէր տանում: 

Սովէն չէր կրնար քնանալ։
Մի օր երեխաները դպրոց էին գնում:

Օր մը երեխաները դպրոց կէրթային։
Երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար։
Երբ տղաների մայրը խանութում էր, կտեսներ անկրկնելի գունագեղ նկար։
Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն:
Օր մը նկարիչը աքաղաղ է կը նկարե , բայց մոռանում է գունավորել այն:
Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել:
Վարդագույն քաղաքին մեջ ահ ու սարսափ տարածված էր:
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։
Ժամանակին այր ու կին կային։
Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: 
Անտառի ծառերեն  ոչ մեկը անոր  հետ ընկերություն չէին ըներ: 
Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր:
Նա իր ոտքի տակ կսեղմէ մի դեղնափայլ մետաղ ու կկանչէր :