5-րդ դասարան·Մայրենի

Հ․ Թումանյան «Հսկան»

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու։

Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին

Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չնչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես

Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,

Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,
🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց․․․

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:
Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Ապրեն ազատ
Ուր կամենան:
Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀🥀
Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:


🌹Առաջադրանքներ🌹
1․Պատմեք իշխանի մասին՝ մեջբերելով բալլադից հատվածներ։
Իշխանը այնքան ուժեղ էր,
որ թե մարդիկ նրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Oրենք էր էն երկրի համար.
2․Ըստ հեղինակի` իշխանի մեծությունն ինչո՞վ էր չափվում․

բարությամբ
համբերատարությամբ
չարությամբ
հարստությամբ
հզորությամբ
3․Ինչո՞ւ հսկան չվախեցավ Մեծ իշխանից։
Հսկան չվախեցավ իշխանից, որովհետև նա ահռելի մեծ էր և հզոր։
4.Դեղինով նշված ածականները դրեք համեմատության աստիճաններով։
ուժեղ- ավելի ուժեղ, ամենաուժեղ
հեռու-ավելի հեռու, ամենահեռու
վիթխարի- ավելի վիթխարի, ամենավիթխարի
չնչին-ավելի չնչին, ամենաչնչին
5.Մոխրագույնով նշված բառերի ածանցներն առանձնացրեք, դրանցով նոր բառեր կազմեք։
Անթիվ ու անքանակ — (ան) անսիրտ, անխելք, անճար
Բազմություն (ություն) — հիվանդություն, բարություն, մարդկություն
Մարդուկներ (ուկ) — թզուկ, թևանցուկ, նեցուկ
Ահեղ (եղ) — գունեղ, փառահեղ, համեղ

Оставьте комментарий