5-րդ դասարան·Ձմեռային ճամբար·Բնագիտություն

💎Զմրուխտ💎

Զմրուխտը միներալ է, բերիլի տարատեսակ, թափանցիկ, վառ կանաչ գույնի, առաջին կարգի թանկարժեք քար է։ Հանդիպում է 2-5×0,5-2 սմ, հազվադեպ՝ ավելի մեծ չափերի։ Խոշոր (1 գ ավելի քաշով), անթերի և լավ նիստավորված զմրուխտը գնահատվում է ադամանդից թանկ։ Ցածր որակի զմրուխտները սինթեզվում են նաև արհեստական ճանապարհով։ Հանքավայրերը հազվագյուտ են․ հանրահայտ են Կոլումբիայի, Բրազիլիայի, Ուրալի, Եգիպտոսի և Տրանսվալի հանքավայրերը։

Զմրուխտը բարձր էր գնահատվում հին դարերում։ Նույնիսկ Բաբելոնի բնակիչները, դեռևս 4000 տարի մ․թ․ա արդեն վաճառում էին այս թանկարժեք քարը։ Զմրուխտը հիմնականում օգտագործում են թանկարժեք ոսկյա զարդեր պատրաստելու համար։

Զմրուխտ | Արհեստագործ

Оставьте комментарий