1.Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։
Ճամբարներին ես վերաբերվում եմ շատ լավ, շատ եմ սիրում ճամբարներ։
2.Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։
Ճամբարը տարբերվում է դպրոցական առօրյաից նրանով, որ ճամբարը ավելի հետաքրքիր է, և ավելի հեշտ են դասերը։
3.Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։
Ձմեռային ճամբարի ճամփորդությունները շատ ուրախ են անցնում։ Մենք գնում ենք իմ սիրելի սահադաշտ։ Բացի այդ, նաև տարբեր դասարանների սովորողների հետ ավելի ենք մտերմանում։
4.Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։
Ճամբարային օրերի ամենագրավիչն այն է, որ ամեն օր մի նոր բան ենք սովորում, ստեղծագործական շատ հետաքրքիր աշխատանքներ ենք կատարում։
5.Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։
Ես հավանում եմ ճամբարային խառը ջոկատները, քանի որ այդպես մենք հնարավորություն ենք ունենում ընտրել հենց մեզ հետաքրքրող առարկաները։ Բացի այդ, խառը ջոկատներում նոր ընկերներ ենք ձեռք բերում։
6.Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։
Այս ճամբարային օրակարգում ոչինչ չէի փոխի, բայց կցանկանային, որ ուսումնական տարվա ընթացքում ճամբարային օրեր ավելի շատ ունենայինք։
7.Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։
Ջոկատավարներին խորհուրդ կտամ ավելի հաճախ կազմակերպել նման առօրյա։
8.Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։
Ճամբարական ընկերներիս կառաջարկեմ ավելի ակտիվ լինել ու մասնակցել ճամբարային անցուդարձին։