5-րդ դասարան·Ձմեռային ճամբար

🌈»Ձմեռային Ճամբար»🌈

🍄1/10/2022🍄
Առաջին օրը 2022 թվականի ձմեռային ճամբարում։ Այսօր մենք Ընկեր Արմինեի հետ փորձեցինք խաղալ «Կոճակ» խաղը։ Այդ խաղի համար անհրաժեշտ է գործելու թել և կոճակ (ցանկալի է մեծ)։ Թելը կոճակի երկու անցքերի մեջ ենք անցկացնում և ծայրերը քարկապ ենք անում, իսկ խաղալու ձևն այսպես է․ կոճակը թելի մեջտեղն ենք գցում, վերցնում ենք թելի երկու ծայրերից, հետո մեկ ձեռքը անշարժ ենք պահում, իսկ մյուսն սկսում ենք պտտել։ Ինձ մոտ չստացվեց, բայց ես չեմ նեղվում, քանի որ ամեն ինչ առաջին անգամից չի ստացվում։
Իսկ հետո Ընկեր Սոնայի հետ նույպես փորձեցինք խաղալ մեր հին ժամանակների «Ֆռիկ» կամ «Հոլ» խաղը։ Ինձ այդ խաղը շատ դուր եկավ, շատ հետաքրքիր էր։
Երգի դասին մենք սովորեցինք «Կռունկ ծափ տուր» երգը, նաև մի քանի մեր սովորած երգերից կրկնեցինք։
Տեխնոլոգիայի դասաժամին մենք նկարեցինք կոմիքս։ Ես նկարեցի ծաղկի մասին կոմիքսը։
Ինձ շատ դուր եկավ ձմեռային ճամբարի առաջին օրը։


⚡1/11/2022
Այսօր ջոկատով մեկնեցինք սահադաշտ՝ չմուշկներ քշելու։ Ջոկատի մեծ մասը չէր կարող չմուշկ քշել, ես էլ։ Ես փորձեցի քշել, և ինձ մոտ ստացվեց։ Ես վախենում էի շատ հեռանալ սահադաշտի պատերի մոտից, դրա համար պատերին մոտ էի քշում, որ ընկնելուց բռնվեմ, բայց ոչ մի անգամ չընկա։ Ինձ շատ դուր եկավ սահադաշտում։ Շատ կուզենայի մեկ անգամ ևս այցելել այս հրաշալի սահադաշտը։
Սահադաշտ մեկնելուց առաջ մենք ընկեր Հուրիի հետ կարդացինք «Նապաստակի մը օրագիրը» հեքիաթը, որը շատ հետաքրքիր էր։
https://www.youtube.com/watch?v=tI7WAdzvemA


🍍1/12/2022
🍍
Այսօր մենք ջոկատով երգի դասի ժամանակ երգեցինք և պարեցինք։ Իսկ մայրենիի դասին մենք խաղացինք մի հետաքրքիր խաղ։ Սկզբից մենք բաժանվեցինք թիմերի։ Առաջին թիմի մասնակիցները գրեցին թղթերի վրա մեկական գոյական բառ, երկրորդ թիմի մասնակիցները գրեցին ածական, իսկ երրորդ թիմի մասնակիցները՝ բայ։ Հետո այդ թղթերը ծալեցինք այնպես, որ գրածը չերևա։ Հետո սովորողները մոտեցել են սեղանին և ընտրել թղթերը բառերով, որոնցով հետո պետք է կազմեին նախադասություն։ Այդ խաղը ինձ դուր եկավ, նախադասությունները ստացվեցին շատ ծիծաղելի։
Այս օրը նույնպես շատ հետաքրքիր անցավ։


🍀1/13/2022🍀
Առավոտյան ընկեր Շուշանի հետ խոսեցինք ապարների և քարերի մասին։ Ընկեր Շուշանը առաջարկեց, որ ընտրենք մեզ դուր եկած քարը և դրա մասին համացանցում տեղեկություն գտնենք։ Ես ընտրեցի Զմրուխտը։
Տեխնոլոգիայի ժամին էլ ընկեր Անուշը առաջարկեց նկարել կոմիքսներ։ Ես սիրում եմ նկարել և հաճախ կոմիքսներ եմ նկարում։
Իսկ հետո Մայր դպրոցում համերգ էր։ Երգեցինք Ավետիսներ, ամանորյա երգեր։ Հավես է, երբ ընկերներիդ հետ ես երգում։ Օրն անցավ նույնպես հետաքրքիր։


🧊01/14/2022🧊
Այս օրը ինձ շատ դուր եկավ: Առաջին դասը մաթեմատիկա էր, մենք քննարկեցինք ֆլեշմոբների խնդիրները և կրկնեցինք բազմապատկման աղյուսակը։ Անգլերենի դասի ժամանակ ընկեր Հայկուհին մեզ սովորեցրեց կառատեի մի քանի վարժություն։ Մեզ շատ դուր եկավ այդ դասը։


🫐1/17.2022🫐
Այսօր մենք առավոտյան գաթա թխեցինք, իսկ օրվա վերջում համտեսեցինք։ Ես գաթա չեմ սիրում և չուզեցի համտեսել, բայց հուսով եմ, որ գաթան համեղ էր ստացվել։
Նաև այսօր հայրենագիտության դասի ժամանակ մեզ հյուր եկան 12-րդ դասարանցիները, որ օտար լեզու սովորեցնեին։ Ռուսերեն առարկայից պարապմունք անցկացրեցին, և քանի որ ես ռուսերեն շատ լավ գիտեմ, ինձ համար այս դասը շատ հեշտ էր։
Երաժշտության ժամանակ մենք ջոկատով կրկնեցինք երգեր։ Իսկ տեխնոլոգիայի դասին մենք շարունակեցինք կոմիքսներ նկարել։ Այս օրը ինձ նույպես դուր եկավ։


🍇1/18/2022🍇
Այս օրը շատ լավ անցավ։ Բնագիտության դասին մենք իմ ընկերուհուս և քույրիկիս հետ փազլ հավաքեցինք։ Փազլը բավականին մեծ էր, և դժվար, բայց մենք կարողացանք բոլորը հավաքել։ Մաթեմատիկայի դասին մենք (5-րդ դասարանցիները) 4-րդ դասարանի սովորողներին սովորեցնում էինք օգտվել GeoGebra երկրաչափական ծրագրով։ և ամենահետաքրքիրը այն է, որ այսօր ընտրությամբ գործունեության ժամանակ, ես և իմ ընկերուհի Սուսաննան ձի վարեցինք։ Ձի վարելը հետաքրքիր է, և ես շատ անգամներ ձի վարել եմ, ինձ շատ դուր եկավ։


🌹1/19/2022🌹
Այսօր առավոտյան երգի դասին մեզ հյուր եկան ընկեր Անդրանիկը։ Նրա հետ մենք երգեցինք և պարեցինք։ Իսկ հետո մաթեմատիկայի դասին 4-րդ դասարանցիներին օգնեցինք լուծել խնդիրներ։ Եվ մայիրեննի դասին, քանի որ վաղը մեկնում ենք ջոկատով Սևաբերդ, մենք Սևաբերդի մասին տեղեկություն հանեցինք։ Այս օրը շատ լավ անցավ։


🏵️1/20/2022🏵️
Այսօր մենք մեր և ընկեր Գոգինյան Արմինեի ջոկատով պետք է մեկնեինք Սևաբերդ, բայց Սևաբերդում ձյունը շատ էր, և մենք մեկնեցինք Ջրվեժի արգելոց։

Այնտեղ շատ-շատ ցուրտ էր, առաջին կես ժամը ես շատ էի մրսում, բայց վերջում արդեն հարմարվեցի։ Արգելոցում մենք քշեցինք սահնակ, և խաղացինք ձնագնդիկ։ Ջրվեժի արգելոցում ես շատ անգամ էի եղել և այնտեղ ինձ շատ է դուր գալիս։
Վերադառնալուց հետո մեր ջոկատավար ընկեր Արմինեն պատրաստել է տեսապատումը, որը կարող եք տեսնել այստեղ։

🍋1/21/2022🍋
Այսօր բնագիտության դասին լրացրեցինք բնագիտատեխնիկական ստուգատեսի հայտը։ Ես ընտրեցի բնագիտական փորձեր բաժինը և տեղադրեցի փորձի տեսանյութի հղումը, որտեղ կիտրոնաթթվի միջոցով աճեցրել եմ բյուրեղներ։
Հետո մենք Հարավային դպրոցի ջոկատներից մեկի հետ խաղացել ենք ազգային խաղեր՝ «Կարմիր կոճակ», «Թաշկինակ» և ընկուզախաղեր։

🌿1/24/2022🌿
Ես ամբողջ կյանքիս ընթացքում մտածում էի, որ տիկնիկները ուղղակի խաղալու համար են, բայց այսօր իմացա, որ հին ժամանակներում մարդիկ իրենց տիկնիկների հետ զրուցում էին, նաև գաղտնիքներ և երազանքներ պատմում։
Այսօր մենք առավոտյան ընկեր Արմինեի հետ խաղ խաղացինք։ Ընկեր Արմինեն մեզ ասաց մի բառակապակցություն՝ «Ձմերային ճամբար», և մենք այդ բառակապակցության տառերից պետք է նոր բառեր կազմեինք։ Մեր թիմը այս խաղում հաղթեց։ Հետո ընկեր Սոնայի հետ մենք պատրաստեցինք տիկնիկների նման թխվածքաբլիթներ։ Իսկ օրվա վերջում այդ թխվածքաբլիթները համտեսեցինք, շատ համեղ էին։

💎1/25/2022💎
Այսօր մենք ընկեր Արմինեի և քոլեջի սովորողների հետ կարդացինք Արցախի բառբարով 3 հեքիաթ։ Ինձ այդ 3 հեքիաթներից ամենաշատը դուր եկավ «Անմահական խնձորը» հեքիաթը։ Իսկ հետո մենք մաթեմատիկայի դասին լուծեցինք ֆլեմոբ։ Բնագիտության դասին մենք ուղղակի հանգստացանք, քանի որ ընկեր Շուշանը ճամփորդության էր։ Այսօր շատ թեթև էր, և հետաքրքիր։

5-րդ դասարան·Անհատական ուսումնական պլան

Երկրորդ ուսումնական շրջան․ անհատական ուսումնական պլան

Անուն ազգանուն-Արփի Փիրումյան
Ջոկատի համար-
3-րդ ջոկատ
Ջոկատավարներ-
Արմինե Աբրահամյան, Անուշ Դավթյան
Ընտրությամբ գործունեության խումբ-
Բնագինություն
Երթուղային ծառայություն-
օգտվում եմ/ չեմ օգտվում

Երկարօրյա ծառայություն-օգտվում եմ/ չեմ օգտվում
Լրացուցիչ պարապմունքներ, նշել որտե»ղ եք գնում, ի»նչ եք պարապումչեմ օգտվում