Իմ ամենասիրելի միրգը նարինջն է։ Այս միրգն ինձ հիշեցնում է մոտալուտ ձմռան և Ամանորի տոների մասին։ Նարինջը բազմափունջ պտուղ է, ծածկված է ոչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար։
Պետք է նշել, որ նարինջն իր մեջ պարունակում է C վիտամին, որը բարձրացնում է դիմադրողականությունը: Այդ պատճառով մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։ Նարինջը պարունակում է մինչև 12% շաքար, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50-65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։
