- Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:
Ես այս արձակուրդի օրերին դիտել եմ «Մեծ կարմիր շուն Քլիֆորդ» ֆիլմը, որը ներկայացնում է մի աղջկա և շան ընկերության պատմությունը: Աղջիկը տեսնում է այդ անսովոր կարմիր շնիկին անտուն կենդանիների ճամբարում, շատ է խնդրում այդ պահին իրեն խնամող մորեղբորը, որ վերցնեն տուն, բայց նա չի համաձայնվում։ Ճամբարի տերը հրաշագործ է լինում։ Նա ասում է աղջկան, որ փոքրիկ շունը կարող է մեծանալ այնքան, որքան շատ նրան կսիրեն։ Հրաշքով այդ շնիկը հայտնվում է աղջկա պայուսակում։ Երեկոյան աղջիկը, շան հետ խաղալիս, նրա անունը դնում է Քլիֆորդ, նրանք մի քանի ժամվա ընթացքում շատ ընկերանում են։ Հաջորդ առավոտ կարմիր փոքրիկ շնիկը դառնում է հսկա շուն։ Ֆիլմի շարունակությունը չեմ պատմում, այլ ընկերներիս խորհուրդ կտամ դիտել այն։ - Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ:
https://soundcloud.com/user-223950850/fxpzuwtbvbim?si=856a370b6ffc4a69907b55ce5d49203f&utm_source=clipboard&utm_medium=text&utm_campaign=social_sharing - Գրեք նամակ 2021-ին կամ պատմեք 2022-ի ձեր նախագծերի մասին:
2022 թվականին ծրագրում եմ կարդալ հետաքրքիր գրքեր։ Ես շատ եմ սիրում կավագործությունը, ծեփել եմ մի քանի առարկա, որոնք պետք է ներկեմ։ Նաև ունեմ կիսատ նկարներ, որոնք նույնպես նախատեսում եմ ներկել։ Ուզում եմ գեղասահք սովորել, ծրագրում եմ գնալ այդ խմբակի։ - Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:
Ես նշում եմ Ամանորը ընտանիքում, իսկ տունը ձևավորում ենք լույսերով, կախում ենք լույսերը պատուհաններին, եղբորս մահճակալի վրա։ Իհարկե, չենք մոռանում տոնածառի մասին։ - Անդրադարձեք հետևյալ կետերից մեկին կամ մի քանիսին:
Շատ-շատերի պես մեր ընտանիքում նույնպես անհամբերությամբ են սպասում Ամանորին։ Տարվա ամենակարևոր տոնին մենք սկսում ենք պատրաստվել դեկտեմբերի սկզբից։ Նախ և առաջ սկսում ենք տան մաքրությունից․ լվանում և թարմացնում ենք վարագույրները, պատուհանները, մաքրում ենք փոշին։ Արդեն մաքուր տանը զարդարում ենք Ամանորի գեղեցկուհուն՝ տոնածառը։ Նաև գունավոր լույսերով զարդարում ենք տունը։ Տոնածառի վրա շատ են լինում մեր ձեռքով պատրաստված խաղալիքները։
Ավանդաբար Նոր տարվա սեղանին մեր գլխավոր ուտեստը լինում է մրգերով և բանջարեղենով լցոնած հնդկահավը կամ խոզի մսից պատրաստված բուժենինա։ Իհարկե, ինչ Ամանոր առանց նրբաբլիթների, որոնք ես օգնել եմ փաթաթել։
Այս տարի մայրիկս որոշեց պատրաստել մրջնաբույն։ Մենք՝ ես, եղբայրս ու քույրիկս, մեծ հաճույքով նրան օգնեցինք և գեղեցիկ մրջաբնիկներ պատրաստեցինք։
Ամանորի գիշերը բոլորը հրաշքի են սպասում, իսկ երեխաները Ձմեռ պապիկին, ով կբերի իրենց նվերները։ Սովորաբար մեր տուն Ձմեռ պապիկը գալիս է դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան, բայց այս անգամ եկել է դեկտեմբերի լույս 31-ի գիշերը։ Եղբայրս առավոտյան գտավ նվերները տոնածառի տակ։ Իսկ թե ինչ է Ձմեռ պապիկը բերել ինձ համար, չեմ պատմի։ Կասեմ միայն, որ բերել է մեր բոլորիս ուզած նվերները ու մի բան էլ ավելին։ Իսկ նոր տարվա երկրորդ օրը տեղացած ձյունն ամբողջացրեց մեր Ամանորի հեքիաթը։ Շատ էինք ուրախացել և հենց ուշ երեկոյան իջանք բակ խաղալու։
Ես շատ եմ սիրում Ամանորը և միշտ սպասում եմ հրաշքների, որովհետև հրաշքներ լինում են, երազանքները կատարվում են։
День: 8 января 2022
Ուսումնական ձմեռ․ ինչո՞ւ եմ սիրում այս միրգը
Իմ ամենասիրելի միրգը նարինջն է։ Այս միրգն ինձ հիշեցնում է մոտալուտ ձմռան և Ամանորի տոների մասին։ Նարինջը բազմափունջ պտուղ է, ծածկված է ոչ ողորկ նարնջագույն ցիտրուսակեղևով։ Սերմերը գտնվում են միջուկի մեջ։ Կեղևի չափը, ձև ու գույնը տարբերվում են՝ կախված բույսի տեսակից։ Նարինջն օգտագործվում է թարմ վիճակում, խոհարարության, նարնջի հյութ, նարնջի մուրաբա, ջեմ, շաքարածո, մարմելադ պատրաստելու համար։
Պետք է նշել, որ նարինջն իր մեջ պարունակում է C վիտամին, որը բարձրացնում է դիմադրողականությունը: Այդ պատճառով մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում նարինջն օգտագործվում է որպես վիտամինների աղբյուր։ Նարինջը պարունակում է մինչև 12% շաքար, 0,6—2% կիտրոնաթթու, մինչև 50-65 մգ վիտամին C, տիամին, վիտամին P, կալցիումի աղեր, կալիում, ֆոսֆոր և այլն։
