5-րդ դասարան·մաթեմատիկա

📚Իմ կազմած խնդիրները📚

1. Ի՞նչ  թիվ է մտապահել Սուսաննան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 2 անգամ, արդյունքից հանենք ամենափոքր եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։
1+100×2=202
2. Դավիթը 16 մատիտ ավելի շատ ուներ, քան Աննան: Դավիթը քանի՞ մատիտ պետք է տա Աննաին, որպեսզի երկուսի մոտ էլ լինեն հավասար թվով մատիտներ:

16։2=8
3. Տատիկը թխեց 20 բլիթ, Արեգը կերավ 3, Նանեն 2, իսկ Նարեն ու Լիան միասին կերան 7 բլիթ։ Քանի՞ բլիթ մնաց։

20-3-2-7=8
4. Ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները, եթե 11-րդ գազարը կերել էր երեքշաբթի օրը:

Հինգշաբթի
5. Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 4 ուղևոր, երրորդ կանգառում իջան 2 ուղևոր և բարձրացան 6 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 20 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

15