5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 203-205, 208, 209, 213 առաջադրանքներ

203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
Ածանց բառ կազմող մասնիկ է: Ածանցը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը վերջավորություն առաջ եղած մասն է:

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,

ջրածին, բարձրաձայն, ձեռնածու
բ) բառաձևեր:
ջրեր, ձայնից, ձեռքին
205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:
Ա. Տղա, քար, սեղան:
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

Ա խմբի բառերը ես կանվանեի պարզ բառեր, իսկ Բ խմբի բառերը բառաձևեր։
208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:
Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բույնը, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո բնում հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր բնին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչի դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական բառեր չեն գրում:
209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:

շենք, ափ, գյուղ,
գյուղին, ափին, շենքին
շենքով, ափով, գյուղով,
շենքում, գյուղում ափից
գյուղից շենքից
213.
 Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:
Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ
անդուռ պահեստ-դռնով պահեստ
անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան

անդանակ մորթել-դանակով մորթել
անշնորհք նստել-շնորհքով նստել
անկարգ գնալ-կարգով գնալ
Կարդալ, հասկանալ, կարողանալ որևէ մեկին բացատրել
Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել – հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

Оставьте комментарий