5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 190-191-196-199 առաջադրանքներ

Գոյականի թիվը
190. Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին: Փորձի՛ր բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին՝ -ներ:
Ա. Ծառ- ծառեր
ձայն-ձայներ
հոտ-հոտեր
քար-քարեր
կով-կովեր
արջ-արջեր
փունջ-փնջեր
լուր-լուրեր
բառ-բառեր
բեղ-բեղեր
հայ-հայեր
հայր-հայրեր
ցեղ-ցեղեր
սիրտ-սրտեր
գիր-գրեր
սյուն-սյուներ
պատ-պատեր
հույն-հույներ
ձու-ձվեր
սուր-սրեր
քիթ-քթեր
քույր-քույրեր
մայր-մայրեր
ձեռք-ձեռքեր
ոտք-ոտքեր
տատ-տատեր
պապ-պապեր
Բ. Եղբայր- եղբայրներ
աթոռ-աթոռներ
պապիկ-պապիկներ
տատիկ-տատիկներ
գրպան-գրպաններ
թութակ-թութակներ
եղնիկ-եղնիկներ
ոչխար-ոչխարներ
սեղան-սեղաններ
թռչուն-թռչուններ
մեքենա-մեքենաներ
բարեկամ-բարեկամներ
աշակերտ-աշակերտներ
մատյան-մատյաններ
հեռախոս-հեռախոսներ
ծաղկավաճառ-ծաղկավաճառներ
պանրագործարան-պանրագործարաններ
191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
Երկու ն գրեցի այն բառերի մեջ, որոնք վերջանում էին ն-ով։
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:
Հնչյուններ փոխվեցին այն բառերի մեջ, որոնք անկանոն ձևով են կազմում իրենց հոգնակի թիվը, օրինակ՝ ձու, քիթ, սուր, փունջ։
192․ Նյութը կարդացեք շատ ուշադիր, որ հասկանաք և կարողանաք որևէ մեկին բացատրել։
Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկից ավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում -եր կամ -ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը
196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
բահով, մկրատով, թիակով։
Բահ, մկրատ, թիակ:
Առարկա ցույց տվող բառերն ստացել են -ով վերջավորություն։

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Հիանում էր ինչո՞վ:
Երգով, աշխարհով, ընկերներով, շարժումներով։
Բառերը
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

Առարկա և անձ ցույց տվող բառերն ստացել են -ով վերջավորություն։

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:
Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:
199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:
Պառկել որտե՞ղ:
Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատին անկողնում, հիվանդանոցում

Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց:

Բառերն ստացեն են -ին և -ում վերջավորություններ։

Оставьте комментарий