5-րդ դասարան·Բնագիտություն

ՋՐԻ ՇԱՐԺՈՒՄՆ ՕՎԿԻԱՆՈՍՈՒՄ, ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀՈՍԱՆՔՆԵՐ

Համաշխարհային օվկիանոսում ջուրր գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրր միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչե ցամաք, հարվածում ափին և փշրվում:
Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի ե Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակրնթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա րնթացքում դիտվում է երկու մակրնթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:
Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառր մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրր տե­ղափոխում են մերձբեևռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսխաղաղօվկիանոսյանը՝ Խաղաղ օվկիանոսում:Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կիմայի ձեավորմաս գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ
1.Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։
Ես գիտեմ ալիքավորումը և ցունամին:
2.Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը:
Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումր կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
3.Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
4.Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ:
Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:
Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:
5.Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա:
Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում:

5-րդ դասարան·Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան🌏

🌎Դեկտեմբերի 3-ին դասարանով գնացինք Երևանի պատմության թանգարան: Արդեն 2-րդ անգամ էի գնում: Գիտը մեզ պատմում էր, թե ինչպես են անցյալում կերակրվել, ինչ սպասք են օգտվել և ինչ կենցաղով են ապրել: Մենք բոլորս անթարթ նայում էինք ու համակ ուշադրությամբ լսում էինք գիտին: Ես այդ թանգարանը շատ հավանեցի: Ինձ նաև շատ դուր եկան մեր նախնիների բոլոր կավից պատրաստած իրերը: Թանգարանում շատ հետաքրքիր էր: Մենք հարուստ ենք եղել նաև կավագործական աշխատանքներով: Շատ գեղեցիկ էին նաև կուժերը, որոնք օգտագործվել էին գինի պատրաստելու և օգտագործելու համար: Նաև մենք խաղ խաղացինք, շատ հետաքրքիր էր։ Ուրախ եմ, որ ունենք նման թանգարան, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ տեղադրված է, և պատրաստված։ Հուսամ՝ նորից կայցելեմ այս հրաշակի տեղը։🌏

5-րդ դասարան·Անգլերեն

Past Simple or Past Progressive

Use the past simple or past progressive to complete the sentences.
1. George fell off the ladder while he was painting the ceiling.
2. Last night I was reading in the bed when I suddenly heard a scream.
3. Were you watching TV when I called you?
4. Ann was waiting for me when I arrived.
5. I wasn’t driving very fast when the accident happened.
6. I broke a plate last night. I was washing the dishes when it slipped out of my hand.
7. Tom took some photos when I was playing in the garden.
8. We didn’t go out because it was raining.
9. What were you doing last week?
10. I saw Carol at the party. She was wearing a new dress.
11. The cell phone rang when I was taking a shower.
12. It began o rain when I was walking home.
13. We saw an accident when we were waiting for the bus.
14. The children were sleeping all night.

15. The car was making strange noises all the way home.

5-րդ դասարան·Հայրենագիտություն

🎁Ամանորը տարբեր երկրներում🎄

🎁Ամանորի մասին🎄
🎄Ամանոր (Կաղանդ, Նոր տարի), տոն, նշվում է տարբեր ժողովրդի կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ։

Հունվարի 1-ը՝ որպես տարվա սկիզբ, սահմանվել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարի կողմից մ.թ.ա. 46 թվականին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։
🎄

🎎Ամանորը Ճապոնիայում🌸
🌸Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։Ճապոնացիները նոր տարին դիմավորոմ են նոր շորերով։

Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ (կադոմացու, թարգմանաբար՝ եղևնի մուտքի մոտ)։ Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։ Աղջիկները և կանայք այսպիսի դեպքերի համար հագնում են գունագեղ կիմանոներ։
🌸

Երևանում նշեցին Չինական Նոր տարին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական  գործակալություն

🎄Ամանորը Իսպանիաում🎑
🎁Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։🎁

Իսպանական հետաքրքիր ավանդույթները՝ կապված Ամանորի հետ «