5-րդ դասարան·Մայրենի

Մ. Գալշյան. Ծիրանի ծառ (հատված)

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:
    Գավիթի սալահատիկից-քարի հատակ
    Կոպերը-ակնախնձորի շարժական մաշկի ծածկույթ
    Կաշկանդվել-ազատ գործելու հնարավորությունից զուրկ լինել
    Ամենաձայնեղ-լավ ձայն ունեցող
    Մանչ-տղա
    Արտակարգ-սովորականից դուրս
    Մեղապարտ-մեղք գործած
  2. Կապույտով նշված արտահայտությունները մեկնաբանիր:
    Սողոմոնը աչք ու ականջով զանգակների ղողանջ էր հավաքում-շատ ուշադիր լսում էր զանգակների ձայնը
    Այրեցին ականջները-շատ զարմացրեցին
    Ծանրացած կոպերի տակ անուշ տխրություն կար-հուզված էր և տխուր
    Տղաների արանքում տխրել էր լռությունը-տղաները տխուր լռել էին
    Անլաց տխրություն էր-առանց առցունքների լացել, հոգին լացել
5-րդ դասարան·Հայրենագիտություն

Սատանի կամուրջ

Սատանի Կամուրջ» կոչվող տարածքում քաղաքացին 25 մետրից ընկել է ձորն ու տեղում  մահացել - Shabat.am


Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:

Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:

Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր: Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:

Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: