5-րդ դասարան·Մայրենի

Կա մի թուլություն

Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Քեզ դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզանից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչ թուլության մասին է խոսում Հ. Սահյանը:
    Համո Սահյանը խոսում է սիրո մասին։
  • Փորձեք բացատրել թուլություն բառը, այն լա՞վ թե վատ վիճակ է: Պատասխանը հիմնավորեք:
    Դա այն է, որ մարդը իր սրտի դեմ ոչինչ չի կարողանում անել։
    Դա ինձ թվում է, որ լավ է։
  • Երբևէ փորձե՞լ եք չարության դեմ բարություն անել: Պատմեք այդ մասին:
    Իմ մոտ այդպիսի բան երբեկ չի եղել, բայց եթե պատհի ես կփորձեմ անել բարիություն այդ մարդուն։
  • Ինչպե՞ս կարելի է մարդուն անգիր անել: Ինչպե՞ս եք այս տողերը հասկանում՝
    Քեզ դեռ չգրված
    Երգիս տողի պես
    Անգիր եմ արել

    Այս տողերից ես հասկանում եմ, որ մարդուն լավ ճանաչել, լավ ուսումնասիրել, հասկանլ նրա հոգին։
  • Բացատրեք այս տողերը՝ Ինձ քեզնից խլել, չեմ կարողանում…
    Ես այս տողերից հասկանում եմ, որ բանաստեղծը չի կարողանում նրա մասին չմտածել, չի կարող նրան մոռանալ։

Оставьте комментарий