5-րդ դասարան·մաթեմատիկա

Սեպտեմբերյան մաթեմատիկակի ֆլեշմոբ

1. Էլենը, Լիան, Գնելը և Գայանեն քանի՞ ձևով կարող են զույգեր կազմել։
Էլենը և Լիան
Էլենը և Գնել
Էլեն և Գայանե
Լիա և Գնել
Լիա և Գայանե
Գնել և Գայանե

2. Լողավազանում լողում էր 7 սովորող: Երբ լողավազան մտան Մայան և Էլենը, աղջիկները դարձան երկու անգամ շատ, քան տղաները: Քանի՞ տղա էր լողում լողավազանում:
Տղաները 3, աղջիկները 6

3. Յուրաքանչյուր աշտարակը պատրասելու համար քանի՞ խորանարդ են օգտագործել, տե՛ս նկարը:

Անխորագիր պատկեր

1-13
2-13

4.Անրին մի քանի խնձոր բաժանեց իր և 5 ընկերների միջև: Յուրաքանչյուրն ստացավ կես խնձոր: Անրին քանի՞ խնձոր բաժանեց:
3 խնձոր

5.Արթուրը 4 մատիտ ավելի շատ ուներ, քան Նանեն: Արթուրը քանի՞ մատիտ պետք է տա Նանեին, որպեսզի երկուսի մոտ էլ լինեն հավասար թվով մատիտներ:
2 մատիտ

6. Եթե Թինայի, Սոֆիի, Էմիլիի տարիքները գումարենք, կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:
21

7. Թեղենիս սարը բարձրացողները երկու անգամ ավելի շատ էին, քան Արտենի սարը բարձրացողները: Ընթացքում Թաթուլ գյուղից 6 սովորող էլ միացան Արտենի բարձրացողներին: Արդյունքում Թեղենիս և Արտենի սարերը բարձրացող խմբերում սովորողների քանակները հավասարվեցին: Սկզբում քանի՞ սովորող էր բարձրանում Թեղենիս սարը:
12 սովորող

8. Տիկին Մարիետը 5 բաժին աղցան պատրաստելու համար օգտագործում է 15 լոլիկ, 20 վարունգ, 10 պղպեղ: Քանի՞ լոլիկ, վարունգ և պղպեղ է անհրաժեշտ մեկ բաժին աղցանի համար:
3-լոլիկ
4-վարունգ
2-պղպեղ

9. Ալեքսանդրը, Լիան, Դանիելը, Սամվելը ճամփորդում են: Նրացից մեկի ուսապարկում կա սալոր, մյուսի ուսապարկում՝ խնձոր, մնացած երկուսի ուսապարկերում՝ տանձ: Դանիելը և Լիան իրենց ուսապարկում ունեն տարբեր մրգեր, Սամվելի ուսապարկում կա խնձոր: Ի՞նչ միրգ կա Ալեքսանդրի ուսապարկում:
Սալոր

10. Արեգն ու Մհերը 12 խնձոր քաղեցին։ Արեգը Մհերից 2 խնձոր պակաս քաղեց։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ խնձոր քաղեց։
Մհեր-7 խնձոր
Արեգ-5 խնձոր