5-րդ դասարան·Հայրենագիտություն

Իմ բակը իմ թաղը

Ես բնակվում եմ Երևանի Աջափնյակ թաղամսում։ Թաղամասը, որի տարածքը կազմում է 25կմ ք․ իր անվանումը ստացել է այն պատճառւվ, որ գտնվում է Երևանի տարածքով հասող Հրազդան գետի աջ ափին։ Այն համեմատաբար նոր թաղամաս է։ Այստեղ ապրում է մոտ 110 հազար մարդ։

Աջափնյակ թաղամասում է գտնվում Թումանյանի անվան այգին, որը հիմնվել է հայ մեծ գրող և բանաստեղծ Հովհ. Թումանյանի 100-ամյակի առթիվ՝ 1970թ.։ 1973թ. այգում տեղադրվել է «Անուշ» պոեմի հերոսներ Անուշի և Սարոյի արձանը։ Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում։ Այգու մոտ է գտնվում «Թումո» կենտրոնի շենքը, ինչի համար այգին կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Աջափնյակում է գտնվում Հայ ազգային ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի (Ղազարյան) արձանը։ Այն տեղադրված է Մազմանյան, Բաշինջաղյան, Բեկնազարյան փողոցների խաչմերուկում գտնվող հրապարակում։ Արձանը, որի հեղինակն է ճարտարապետ Ժիրայր Պետրոստանը, իսկ քանդակագործը ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը, տեղադրվել է 2007 թ․ սեպտեմբերի 29-ին։

Ես բնակվում եմ Աջափնյակ թաղամասի Մազմանյան փողոցում։ Մեր բակում կա խաղահրապարակ, որտեղ տեղադրված է տարբեր մարզասարքեր, որոնց վրա մեր բակի բնակիչները մարզվում են, ես նկարել եմ մեր բակի գեղեցիկ ոսկեգույն աշունը։

Image preview
Իմ բակի ծաղիկները


Image preview
Իմ բակը
Մեր բակի մարզասարքերը
Թումանյանի անվան այգի
Թումանյանի անվան այգին
Գևորգ Չաուշի հուշարձան (Երևան, Աջափնյակ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գևորգ Չաուշի արձանը Աջափնյակում
5-րդ դասարան·մաթեմատիկա

Բաժանելիության հայտանիշներ

Օգտվելով թվերի բաժանելիության հայտանիշներից պատասխանեք հետևյալ հարցերին․

1․ Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 68975928* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։

689759280, 689759284, 689759288

2. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 5*012 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։

51012, 54012, 57012

3. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 4*128 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։

40128, 49128, 43128

4. Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 89152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

891525, 891520

5․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 700910152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

7009101524, 7009101520

6․Աստղանիշի ի՞նչ արժեքների դեպքում 80001252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

800012520

7․ Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 68975928** թիվը առանց
մնացորդի կբաժանվի 4-ի։

6897592808

8. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1*7*5 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 3-ի։

15705

9. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 3*5*0 թիվը առանց մնացորդի
կբաժանվի 9-ի։

31500

10. Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 1896*52* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 5-ի

18964520, 18968525

11․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 7009*10152* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 2-ի։

70090101521

12․Աստղանիշների ի՞նչ արժեքների դեպքում 80001*252* թիվը առանց
մնացորդի կբաժանվի 10-ի։

8000132520

5-րդ դասարան·Մայրենի

Սողոմոն Սողոմոնյանի մասին

Սողոմոնը ծնվել է 1869 թվականին Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։ Սողոմոնի հայրը Գևորգ Սողոմոնյանը, որը կոշկակար էր հիանալի ձայնով էր օժտված, քաղցրաձայն էր նաև Սողոմոնի մայրը՝ Թագուհին։ Սողոմոնը շատ վատ մանկություն է ունեցել․ 1 տարեկան չլրացած՝ մայրն է մահանում։ 11 տարեկանում Սողոմոնը կորցնում է իր հորը և տեղափոխվում ծննդավայր։ 1895 թվականի հոկտեմբերի սկզբին Կոմիտաս Վարդապետը մեկնում է Թիֆլիս և վեց ամիս հարմոնիա է ուսանում Մակար Եկմալյանի մոտ։ Թիֆլիսը շատ հարմար քաղաք էր Կոմիտասի համար. այն հիշեցնում էր հայկական հողերը, և այնտեղ կար ծխական քահանայի տուն, որտեղ նա կարող էր ապրել։ Վեց ամիսների ընթացքում նա խորացրեց հարմոնիայի եվրոպական սկզբունքների մասին գիտելիքները և դրեց հետագայում եվրոպական երկրներում ուսանելու համար անհրաժեշտ գիտելիքների հիմքերը։ Վերադառնալով Գևորգյան ճեմարան՝ Կոմիտաս Վարդապետը 1899 թվականի սեպտեմբերից սկսեց վարել Մայր Աթոռի դպրապետի պաշտոնը՝ ճեմարանում դասավանդելով երաժշտություն։ Նա հավաքագրեց և սկսեց ղեկավարել մեծ բազմաձայն երգչախումբ։ Այդ պաշտոնում Կոմիտասը մնաց մինչև 1906 թվականը։ Այդ շրջանում էր, որ նա ավարտին հասցրեց տեսական և հետազոտական աշխատանքները, որոնց շնորհիվ էլ իր տեղը զբաղեցրեց երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրաների շարքում։ Ճեմարանի տղամարդկանց բազմաձայն երգչախմբով համերգներ է տվել Երևանում, Թիֆլիսում, Բաքվում։1915 թվականի ապրիլի 24-ին երիտթուրքական վարչակարգը շուրջ 600 հայ մտավորականների հետ ձերբակալեց նաև Կոմիտաս Վարդապետին և աքսորեց Չանղր Կոստանդնուպոլսից 800 կմ հեռու։ Երկու շաբաթ անց եվրոպական և ամերիկյան դեսպանների միջնորդությամբ նա ազատ արձակվեց և վերադարձավ Կոստանդնուպոլիս։ Աքսորից վերադառնալուց հետո Կոմիտաս Վարդապետի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Եղեռնի քստմնելի դրվագները, իր աշխատանքների կորուստը ծանր ազդեցին Վարդապետի նուրբ և զգայուն ներաշխարհի վրա, և նա կորցրեց հոգեկան անդորրը՝ ծանր և խորը վերապրելով իրականության և իր ժողովրդի կործանման ողբերգությունը։ Նրա թողած վերջին գրության մեջ, երբ բորբոքված ուղեղում դեռ չէին մարել գիտակցության վերջին կայծերը, հնչում է անելանելիությունն ու խոր հուսահատությունը.Թորգոմյանը 1916 թվականի աշնանը, խորհրդակցելով Կոստանդնուպոլսի հայտնի հոգեբույժ դոկտոր Գոնոսի հետ, Վարդապետին տեղափոխեց Շիշլիի Hospital de la Paix հիվանդանոցը, ուր Վարդապետը մնաց մինչև 1919 թվականը։1919 թվականի ապրիլին Կոմիտասին տեղափոխեցին Փարիզի Վիլ-Եվրայի հոգեբուժարան, իսկ 1922 թվականի օգոստոսին միջոցների սղության պատճառով՝ Վիլ-Ժուիֆի հոգեբուժարան, ուր Վարդապետը մնաց մինչև իր կյանքի վերջը։

5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 57, 58, 59, 64 էջէրը

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ
լավ-վատ
մեծ-փոքր
ներքև-վերև
ուշադիր-անուշադիր
բարեկամ-ոսոխ
աղքատ-հարուստ
կուշտ-սոված
դիտավորյալ-պատահական
հիշել-մոռանալ
վառել-մարել
դրական-բացասական
հրաժեշտ տալ-բարևել
հյուսել-քանդել
թույլատրել-արգելել
ընկնել-ելնել
գումարել-հանել
թափթփել-հավաքել
պապանձվել-բղավել
գիշեր-առավոտ
ելք-մուտք
ավարտել-սկսել
օգնել-խանգարել
արագացնել-ուշացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե անդորր, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հնից:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

64.Ամառն ու ճմեռը նկարագրի´ր գործածելով, ինչքան հնարավոր է, շատ հականիշներ:

Ամռանը օրերը տաք են։                                            Ձմռանը օրերը ցուրտ են։
Ամռանը օրերը երկար են։                                         Ձմռանը օրերը կարճ են։
Ամռանը կարճաթև են հագնում։                               Ձմռանը երկարաթև։
Ամռանը գնում են դուրս խաղալու։                          Ձմռանը մնում են ներսը։