5-րդ դասարան·Մայրենի

Մայրենի 52-56 էջէրը

52. Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին: Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

53.Կետերի փոխարեն գրի´ր տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում, ընկղմվում) էին:

54.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Մնացուկ, մնացորդ, թափոն, թերմացք, թափթփուկ, ավելցուկ։
Ոստ, շյուղ, շիվ, ճյուղ։
Մառան, նկուղ, շտեմարան։
Կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն։
Նախատինք, պարսավանք, հանդիմանություն, կշտամբանք, անարգանք։

55.Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գտի´ր և ուղղի´ր՝ դրանց հոմանիշները գրելով:

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում:

Հիվանդին լավ հետևիր, որ շուտ լավանա:

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար:

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգնեց:

56.Բառերը գույգ- զույգ խմբավորի´ր ըստ օրինակի: Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,
տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ

Միշտ- երբեք
Անարատ- արատավոր
Ոչնչացնել- առաջացնել
Բացահայտ- գաղտնի
Թույլ- ամուր
Վերջին-առաջին
Համաձայնել-հրաժարվել
Հանգստանալ-աշխատել
Գտնել-կորցնել
Արթուն-քնած
Մերժել-ընդունել
Հավաքել- վատնել
Աջ-ձախ


Հակառակ իմաստ ունեցող բառերը կոչվում են հականիշներ։

Оставьте комментарий