Սեպտեմբերի 17-ին դասարանցիներիս, Ընկեր Աստղիկի և Ընկեր Արմինեի հետ ճամփորդեցինք դեպի Արատես:
1-ին օր
Սկսեցինք մեր օրը Սուրբ երրորդություն եկեղեցու մոտ ժամերգությունը:
Այդպես 9:30 շարժվեցինք: Նաև ունեցանք կանգառներ Արփա գետի մոտ և Զորաց եկեղեցու մոտ Արատես հասնելուց հետո սկսեցինք իրերի տեղավորում: Նաև ունեինք միջավայրի խնամք և Արատեսյան քայլք: Երեկոյան խարույկի մոտ նստեցինք և զրույցեցինք:
2-րդ օր
Երկրորդ օրը սկսեցինք նախավարժանքով, նախաճաշեցինք և Ընկեր Աստղիկի հետ գնացինք բերքահավաքի: Մրգից պատրաստեցինք բնական հյութ: Ճաշից հետո ցրվեցինք սենյակներով և խաղացինք ինտելեկտուալ խաղեր: Երեկոյան նստեցինք խարույկի մոտ քննարկումներ արեցինք և խոսացինք:
3-րդ օր
Վերջին օրը նույնպես սկեցինք նախավարժանքով և նախաճաշով: Իրերը դասավորելուց առաջ, միջավայրը խնամեցինք: 12:30 մեկնեցինք Երևան: Նաև ունեցանք կանգառներ, Սելիմի քարավանատուն և Հայրավանքում: Ես կուզեի ավելին մնալ, բայց դա վերջը չէ դեռ ունենք բազմաթիվ Արատեսյան ճամփորդություններ ապագայում:
Եռօրյա Արատես: 1 комментарий