Արատեսի վանքը գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Եղեգիս գետի Արատես վտակի ափին, բլրի գագաթին։ Այս ճարտարապետական հուշարձանը կազմված է մի քանի եկեղեցիներից ու մատուռներից։ Դրանք են՝ Սուրբ Սիոն եկեղեցի, որը կառուցվել է X դարում, Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը գտնվում է Ս. Սիոն եկեղեցու հարավային կողմում, կառուցվել է XI դ.: Արատեսի վանքն ունի երկու գավիթ և հինգ մատուռ, որոնք կառուցված են եկեղեցիների արանքներում:
Վանքը շրջապատված է եղել պարսպով, որը քանդվել է XVII դ.: Ներկայումս պահպանվել է հյուսիսային պատի մի մասը: Վանքի տարածքում կան X – XVII դդ. խաչքարեր և տապանաքար:
Արատեսը եղել է գրչության կենտրոն։ Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907 թ․-ին, իսկ ամենաուշը` 1713 թվականին։

Արատեսյան վանք: 1 комментарий